Երբ վաթսունն անց ես արդեն Կապ չունի թե քո թիկունքից Ինչ կասեն՝ Պարսավե՜ն, թե բամբասե՜ն… Կարևորը, որ գիտես՝ Ի՜նչ ահռելի փորձ ունես: Երբ վաթսունն անց ես արդեն Կարևոր չէ թե ինչպե՞ս ես հագնվել, Ձեռքիդ բռնած հովանոցն է կամ թևիդ տակ ամուր սեղմած պայուսակը մոդայիկ, Կարևորը տվյալ պահի եղանակն է՝ Աձրևո՜տ է, արևո՜տ է թե՞ քամի… Երբ վաթսունն անց ես արդեն Կարևոր չի հեռախոսդ «Այֆոն 8» է, «Հուավեյ» է թե՞ «Սամսունգ», Կարևոր է, որ գիշերը քեզ զանգե՜ն- Ձայնդ լսե՜ն – չխոսեն… Քունդ փախած վե՛ր կենաս մի բաժակ սուրճ պատրաստես ու ըմպելու փոխարեն համոզվես թե՜ ի՞նչ գիշեր է ռոմանտիկ… Երբ վաթսունն անց ես արդեն Հրաշալի՜ մի տարիք… |