MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +29 °C Yarın:+28 °C
ՄԻԱՅՆ ՃԿՈՒՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԴՈՒՐՍ ԿԳԱՆՔ ԱՅՍ ՓԱԿՈՒՂՂՈՒՑ
01:36, 12.05.2023
872 | 0

12-05-23թ
ՄԻԱՅՆ ՃԿՈՒՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԴՈՒՐՍ ԿԳԱՆՔ ԱՅՍ ՓԱԿՈՒՂՂՈՒՑ
Ֆեյսբուքի տարբեր օգտատեր առիթը բաց չթողեցին, որ իրենց էջերում տարածեն Ուկրաինայի ԱԳՆ-ի դատապարտումն ու խայթոցը մեր վարչապետի հասցեին, որ Պուտինի հրավերով ներկա է գտնվել հայրենական պատերազմի հաղթանակի առիթով կազմակերպված Մոսկովյան շքերթին․ «Հանցագործի հետ միասին շքերթին մասնակցությունը համարում ենք անբարոյական և ոչ բարեկամական քայլ Ուկրաինայի ԱԳՆ» ։ բա չասե՞մ․ իյա իրո՞ք․․․ այդ երբվանի՞ց Ուկրաինան Հայաստանին իրեն բարեկամ երկիր համարեց․որ մենք էլ անտեսեցինք․ մեր հիշողությունում դեռ թարմ են Ղարաբաղյան 4 տարի տևած պատերազմին Ուկրաինան ինչ աջակցություն էր ցույց տալիս Ադրբեջանին․ Ուկրաինայում էին վերանորոգվում հայկական կողմից խոցված, շարքից դուրս եկած Ադրբեջանական տանկերը և վերանորոգված հետ վերադարձվում Ադրբեջան․ անգամ ուկրաինացի աղջիկ սնայպերիստներով էին ապահովում Ադրբեջանին, որ կռվեն մեր դեմ․․․հիմա ավելի թարմ փաստ, որ այս 44 օրյա պատերազմի օրերին Ուկրաինան ֆոսֆորային արգելված զենքով ապահովեց Ադրբեջանին, և մեր պարտությունը զնծությամբ ընդունվեց ՈՒկրաինայում, թուրքամետ Զելենսկու մակարդակով շնորհավորանք հղվեց Ալիևին հաղթանակի առիթով․․․ լինելով Քրիստոնյա ազգ, ունենալով կես միլիոնանոց հայ համայնք, ինչքանո՞վ էր բարոյական, որ նման լկտի, թշնամական շնորավորանք հղեր, այն դեպքում, երբ մի բուռ Արցախցու վրա էին հարձակվել 10 միլիոնանոց մինչև ատամները զինված Ադրբեջանը, ինչպես նաև Զելենսկու շա՜տ սիրելի Էրողանի բայրաքթարները, և վարձու ահաբեկիչները․․․Հիմա Ուկրաինայի արտգործնախարարն ի՞նչ իրավունքով է անբարոյականություն համարում մեր վարչապետի մասնակցությունը հայրենական պատերազում տարած հաղթանակի շքերթին, հիշեցնեմ, որ մենք Հայրենական պատերազմին 200 հազար զոհ ենք տվել, պետք է չէ՞ հարգվեր մեր զոհերի հիշատակը․ Հաճախ ենք վարչապետի այս կամ այն քայլը սխալ համարում, տեղին, անտեղի քարկոծում, քննադատում, բայց այս քայլը շատ ճիշտ էր դիվանագիտորեն․Վարչապետը կարողացավ պահը բաց չթողնել, մանևվրել, շրջնցել սրված իրվիճակը, հանուն Արցախի, հանուն մեր երկրի տնտեսության զարգացման, հզորացման, առճակատման չգնալ Ռուսաստանի հետ և մեր առաջ ծառացած բոլոր խնդիրներին սթափ, տրամաբանված լուծումներ տալ դիվանադիտական շփումների միջոցով և այս այցն էլ Մոսկվա, պետք է հարաբերությունների կարգավորման շրջանակներում ընդունել, վարչապետը Պուտինից պահանջեց կատարել նոյեմբերի 9-ի Ռուսաստանի կողմից ստանձնած զինադադարի կետերը, բացել բլոկադան և Ալիևին ստիպել, որ հանի անցակետը․ և կրկին փաստեց, որ ռուս խաղաղապահները պատշաճ չեն կատարում իրենց առաքելությունը․ Ուզում եմ ասել, անկախ նրանից, որ Փաշինյանի Մոսկվա մեկնելը, շքերթին մասնակցելը ժանր են տանում, Հայաստանում էլ շատերը, եր ինձ թվում էր Վարչապետի կողմնակիցներն են իրենց էջերում ծաղրում են ու դատապարտում․․․հիշու՞մ եք երբ Արարատ Միրզոյանը չմեկնեց Մոսկվա, Լավրով-Բայրամով հանդիպմանը, ընդդիմությունը մի վայնասուն դրեց, թե ինչու՞ չգնաց, Արցախի հարցն էր քննարկվելու, հիմա Վարչապետը չգնար, պետք է ասեին ինչու՞ առիթը բաց թողեց, թող գնար Արցախի հարցը կբարձրացներ․․ այսինքն՝ գնար էլ մեղավոր էր, չգնար էլ․․․

ԺՈՂՈՎՈՒՐԴ ՋԱՆ ԵԿԵՔ ԾՈՒՌ ՆՍՏԵՆՔ, ՇԻՏԱԿ ԽՈՍԵՆՔ, և ԽՈՍՏՈՎԱՆԵՆՔ ՈՐ ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆՔ ԱՌԱՋԸ ՍՈՒՐ, ՀԵՏևԸ՝ ՋՈՒՐ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ․ ՈՒՍՏԻ՝ եկեք սթափվենք, ինձանից շատ Պուտինին ատող չկա, երբ տեսա միլիարդների զենք է ծախում Ալիևին և անունն էլ դրել էր բիզնես, լավ իմանալով, որ այդ զենքով մեր վրա են կրակելու․․․ մեր ոչ լեգիտիմ 2 նախագահներն էլ լռում էին, քանզի ձեռ էր տալիս իրենց պահել ստատուս քվոն ու թալանել․․․ ես դեռ տարիներ առաջ եմ իմ տասնյակ հոդվածներում գրել, եթե մենք 1988-ին ազգովի ոտքի ելանք սովետից ազատվելու, անկախանալու համար, Լևոն Տեր Պետրոսյանը փոխանակ 1941-ից մեր երկրում մնացած ռուսական բազաներն ինչու՞ չհանեց․․․ Անկախացած Հայաստանում 1995-ին նոր պայմանագիր կնքեց Ռուսաստանի հետ Գյումրու 102-րդ ռուսական բազայի տեղակայման, կարծեմ անժամկետ ու որպես Հայաստանի ռազմավարկն գործընկեր, որ պատերազմական իրավիճակում պետք է պաշտպաներ Հայաստանին, բայց արդեն համոզվեցին, որ այդ բազաների տեղակայումը նպատակային են ու ոչ մեզ պաշտպանելու համար․․․ շատ եմ գրել, «եթե 102 ռազմբազայի փոխարեն մեր երկրում տեղակայված լինեին ԱՄՆ-ի․ ռազմաբազաները, հիմա և ցեղասպանության ու պահանջատիրության հարցերը լուծված կլինեին, և՛ Արցախը Հայաստանին միացված կլիներ» Նախ ասեմ․դիվանագիտությունը բարդ գիտություն է, այո գիտություն, որ պահանջում է ճկուն միտք, գիտելիքների մեծ պաշար, բանակցելու կարողություն, որից զուրկ էր «գիտունիկ» Լևոնը և իր սխալներն օգտագործեցին իշխանությունը բռնազավթած, Հայաստանն ասպատակած Ղարաբաղյան կլանը և իրենց հենարն ընտրեցին գասպադին Պուտինին, որպեսզի նա իրենց լեգիտիմությունն ապահովեր, ինչպես նաև պահպաներ ստատուս քվոն, որ իրենք էլ արխային թալանեին, ու խոստումներ է որ շռայլեցին․․․մեր երկրի հաշվին ղումար էին խաղում Պուտինի հետ, մեր երկրի եղած չեղածը նվիրեցին․ գույք պարտքի դիմաց, 6 ռազմավարկն նշանակության ձեռնրկություններ, Իրանկան գազը, Երկաթուղին, կապի միջոցները, ատոմակայնը, 40 տարով օդը և անգամ Հայաստանն ու Արցախն էլ խոստացան հանձնել Պուտինին․․․ Հիմա, այսքանից հետո, երբ Ղարաբաղյան կլանը մեզ գցեց վասալային իրավիճկում, ինչքան էլ ձգտենք Եվրոպա ու ԱՄՆ-ը, բայց Պուտինի հետ հաշվի չնստելը ճակատագրական կլին․․․ դուք գիտեք Էրդողան-Պուտին այդ ջերմ հարաբերություններն այդքան անկե՞ղծ են, ո՛չ, ամենևին, այն հիմնված է տնտեսական շահի վրա, իսկ մենք տնտեսական շահ չունե՞նք․որն արտաքին դիվանաագիտության ամենակարևոր բաղկացուցիչներից ամենառաջնայինն է, որը երբե՛ք չպետք է անտեսել․Հայաստանը հայտնվել է այնպիսի տարածաշրջանում, որ ստիպված ենք մեր թշնամիների հետ հարաբերվելիս զգուշավոր լինենք, ազգային խնդիրներն առաջ տանելով, սեփական շահը չմոռանանք․այսօր ամբողջ աշխարհն է շահի վրա հիմնված, այն, որ ԱՄՆ-ը, Եվրոպան իբր առաջնորդվում են դեմոկրատական, ժողովրդավարական չափանիշներով, բայց ինչպես տեսնում ենք շուրջ 5 ամիս Արցախը բլոկադայի մեջ է, միայն սահմանափակվում են օդի մեջ հնչող հայտարարություններով, դատապարտումներով, ձեռնպահ մնալով Ադրբեջանին պատժամիջոցներ, տնտեսական սանկցիներ կիրառեն, բանկային հաշիվները սառեցնեն․․․միշտ էլ այդպես է եղել․առաջնորդվում են իրենց երկրի շահով, աչք փակելով, որ 120 հազար Արցախցիներ բլոկադայի մեջ են․․․մենք պետք է հազար չափենք ու հետո միայն կտրենք այն ծառի ճյուղը, որի վրա մեզ նստացրեցին Ղարաբաղյան կլանի 2 ազգադավ նախագահներն ու Հայաստանը գցեցին վասալային իրավիճակում․ Այսքանից հետո խոստովանենք, եթե Ռուսաստանը փակի ճնապարհները, կհայտնվենք այսօրվա Արցախի կարգվիճակում, տնտեսական բլոկադայի մեջ, հետո էլ այդ ժամանակ կսկսենք Վարչապետին մեղադրել, թե ինչու՞ կտրեց ծառի այն ճյուղը, որի վրա նստած էինք․ Ռուսաստանից ազատվելու համար մենք չենք կարող Սահակաշվիլու նման Պուտինին ասենք․ «վերցրու ռազմաբազաներդ ու մեր երկիրն ազատի», , , այսքան գրեցի, որ դեպի Եվրոպա ու ԱՄՆ ձգտողները, ես նույնպես պետք է իմանանք, Քոչոները մեր երկիրն այնպես են գցել վասալային իրավիճակի առաջ, որ Վարչապետի ձեռ ու ոտը կապված է․ և Եվրոպան, և ԱՄՆ-ը նույնպես պետք է ըմբռնումով ընդունեն, թե մենք ինչ իրավիճկում ենք հայտնվել և չպետք է կասկածեն մեր վարչապետի անկեղծությանը, նման խանգրող հնգամանքներն են, որ մեր վարչապետը չի կարողանում համարձակորեն քայլ կատարել․սեղմել ԱՄՆ-ի և ԵՎրոպայի մեկնած ձեռքը, և ընդունել նրանց հետ բարեկամական, ռազմավարական կապեր հաստատելու առաջարկությունները․․․
ԱՍՏՎԱԾ ՄԵՐ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՊԱՀԱՊԱՆ, ՈՐ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ԿԱՐՈՂԱՆԱ ԱՌԱՆՑ ՑՆՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՆԵԼ ՄԵՐ ԵՐԿԻՐՆ ԱՅՍ ՆԵՂ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ․․․

ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
Գրող հրապարակախոս

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Sona Arshuneci Arshuneci
yukarı