Այգեգործութամբ զբաղվող յուրաքանչյուր մարդու անհրաժեշտ են որոշակի գործիքներ և համապատասխան գիտելիքներ։ Ճիշտ ընտրված այգեգործական գործիքները կօգնեն, որպեսզի ավելի քիչ ժամանակ, գումար և էներգիա ծախսեք այգին մշակելու համար` միաժամանակ ունենալով խնամված և գեղեցիկ այգի։
Անդրադառնանք այգեգործական այն գործիքներին, որոնք պետք է ունենա յուրաքանչյուր այգեպան։ Նշենք նաև, որ այս գործիքները կարող են լինել նաև պրակտիկ և պիտանի նվեր ձեր ընկերոջ համար:
1. Բահ
Բահը այգեգործական ամենահին գործիքներից է՝ սկսած նեոլիթյան դարաշրջանից, երբ մարդիկ հողը փորել են ցլերի գանգերով (օգտագործելով որպես բահ) ։
Ներկայումս բահի տեսակները շատ են, դրանք օգտագործվում են հողը տարբեր ձևով փորելու համար։ Ներկայացնենք բահերի ամենատարածված տեսակները։
- Ձգված, օվալաձև շեղբով բահերը մակերեսային կտրվածների և փոքր տարածքներում օգտագործելու համար են նախատեսված, օրինակ՝ կարող եք սիզամարգերի շուրջը կոկիկ եզրեր ստեղծել։
- Երկար, եռանկյունաձև սուր ծայրով սվինային բահերը արմատները փորելու կամ ծառեր տնկելու համար են։ Այս տեսակի բահերը շատ հարմար են չորացած արմատները հեռացնելու համար։
- Լայն շեղբով, կլոր կամ քառակուսի ծայրով թիակային բահերը նախատեսված են մեծ տարածությամբ հողը փորելու համար: Եթե ուզում եք գարնանը ծառերի շուրջը փխրեցնել, այս տեսակը հենց դրա համար է։
2. Սղոց
Սղոցը համարվում է ամենաշատ օգտագործվող գործիքներից մեկը։ Սղոցով կարող եք կտրել ծառեր, հեռացնել չորացած ճյուղեր, կարճացնել երկար փայտեր։
Ամենաշատ օգտագործվող սղոցի տեսակները 4-ն են։
- Ձեռքի սղոցը շատ փոքր է, ունի հզոր շեղբ և օգտագործվում է ծառի չորացած ճյուղերը կտրելու համար։
- D-աձև բռնակով, երկար և ճկուն շեղբով սղոցը նախատեսաված է 8 – 9 դյույմ տրամագծով ճյուղեր մշակելու համար։
- Երկկողմանի ատամիկներով սղոցը ավելի կարծր փայտերի համար է․այս գործիքով աշխատելիս կստանաք կոկիկ կտրվածք։
- Էլեկտարական կամ բենզինով աշխատող սղոցներն աշխատում են շատ արագ և նախատեսված են մեծ և հաստ բներով ծառերի համար։
3. Էտի մկրատ
Առանց էտի մկրատի չեք կարող ունենեալ խնամված և առողջ այգի։
Գործիքը նախատեսված է մանր թփերի, վարդերի, խոտերի ձևավորման, ինչպես նաև ծառերի և խաղողի ճյուղեր էտելու համար, օգտագործվում է հիմնականում գարնանը։
Էտի մկրատների տեսակներն առանձնանում են ըստ իրենց օգտագործան նպատակի։
- Բարակ -կանաչ ցողունների և թփերի համար
- Միջին- հաստ ցողունների և ճյուղերի համար
- Հաստ- չոր ճյուղերի համար
Բռնակի մեծության հարցում կողմնորոշվելու համար փորձեք դրանք, որպեսզի հասկանաք, թե որ չափն է ավելի հարմար ձեզ։
4. Կացին
Կացնի կիրառությունը բազմակի է, հնում կացինը համարվել է նաև ռազմական գործիք։
Ներկայումս այգեպանները կացինն օգտագործում են այգու ծառերը կամ հաստ ճյուղերը կտրելու համար։
Մինչև կացին ընտրելը, շատ կարևոր է հասկանալ, թե ինչի համար եք օգտագործում` ծառ կտրելու, փայտերը բարակ շերտերով առանձնացնելու (տաշելու), թե փայտ կտրատելու։
Կացնով արդյունավետ աշխատելու համար պետք է ընտրեք՝
- Դիզայնը – ձեռքին հարմար լինելու համար
- Ծանրությունը – կան կացիններ, որ շատ ծանր են և խլում են ավելորդ էներգիա
- Շեղբի տեակը – հաստությունը, սրությունը և լայնությունը
Օրինակ՝ փոքր և թեթև կացիններն իդեալական են բաց տարածքում փայտերը մանրացնելու համար։
5. Մրգաքաղ
Գործիքը շատ պարզ է և հասարակ։ Օգտագործելու համար պետք չէ առանձնակի ջանք և տեխնիկա։ Նախատեսված է բերքը հավաքելու համար՝ առանց ծառը մագլցելու կամ ճյուղերը վնասելու։
Մրգաքաղերը լինում են գործվածքից, ձողաձև, պլաստմասսայից և այլ հումքից։ Տեսակն ընտրում եք՝ կախված բերքի չափից և ձևից։
6. Փոցխ
Փոցխի հայրենիքը Չինաստանն է, օգտագործվում է հողը փխրեցնելու, հնձած խոտը և չորացած տերևները հավաքելու համար։
Փոցխերը հիմնականում լինում են 3 տեսակ՝
• Փայտից – օգտագործում են փափուկ հողը մշակելիս
• Պլաստմասսայից – չորացած տերևներ և խոտեր հավաքելու համար
• Մետաղյա – քարերը հողի մակերեսից առանձնացնելու համար
7. Մանգաղ
Մանգաղը հնում օգտագործել են հացահատիկը հնձելու համար, ներկայումս այգեպանները օգտագործում են, երբ խոտի մակերսը բավականին բարձր է և դժվար է խոտ հնձող մեքենայով քաղել։
Մանգաղն ունի կարճ կոթ և սուր շեղբ, օգտագործելիս պետք է լինեք ուշադիր, որպեսզի չվնասեք ձեռքերը։
Այգեգործությունը կարող է մի քանի անգամ հեշտանալ այս գործիքների շնորհիվ։ Վերջում չմոռանաք գործիքների խնամքի մասին։ Յուրաքանչյուր բույս իր մեջ պարունակում է հյութ, ուստի աշխատելուց հետո պետք է կանոնավոր մաքրել գործքիքները, ժամանակին սրել, պահել չոր տեղում, որպեսզի գործիքը կաշխատի երկար և արդյունավետ։