МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +29 °C Завтра+29 °C
7 գործիք, որ կարելի է նվիրել այգեգործ ընկերոջը
20:31, 29.12.2023
680 | 0

Այգեգործութամբ զբաղվող յուրաքանչյուր մարդու անհրաժեշտ են որոշակի գործիքներ և համապատասխան գիտելիքներ։ Ճիշտ ընտրված այգեգործական գործիքները կօգնեն, որպեսզի ավելի քիչ ժամանակ, գումար և էներգիա ծախսեք այգին մշակելու համար` միաժամանակ ունենալով խնամված և գեղեցիկ այգի։

Անդրադառնանք այգեգործական այն գործիքներին, որոնք պետք է ունենա յուրաքանչյուր այգեպան։ Նշենք նաև, որ այս գործիքները կարող են լինել նաև պրակտիկ և պիտանի նվեր ձեր ընկերոջ համար:
1. Բահ

Բահը այգեգործական ամենահին գործիքներից է՝ սկսած նեոլիթյան դարաշրջանից, երբ մարդիկ հողը փորել են ցլերի գանգերով (օգտագործելով որպես բահ) ։

Ներկայումս բահի տեսակները շատ են, դրանք օգտագործվում են հողը տարբեր ձևով փորելու համար։ Ներկայացնենք բահերի ամենատարածված տեսակները։

  • Ձգված, օվալաձև շեղբով բահերը մակերեսային կտրվածների և փոքր տարածքներում օգտագործելու համար են նախատեսված, օրինակ՝ կարող եք սիզամարգերի շուրջը կոկիկ եզրեր ստեղծել։
  • Երկար, եռանկյունաձև սուր ծայրով սվինային բահերը արմատները փորելու կամ ծառեր տնկելու համար են։ Այս տեսակի բահերը շատ հարմար են չորացած արմատները հեռացնելու համար։
  • Լայն շեղբով, կլոր կամ քառակուսի ծայրով թիակային բահերը նախատեսված են մեծ տարածությամբ հողը փորելու համար: Եթե ուզում եք գարնանը ծառերի շուրջը փխրեցնել, այս տեսակը հենց դրա համար է։

2. Սղոց

Սղոցը համարվում է ամենաշատ օգտագործվող գործիքներից մեկը։ Սղոցով կարող եք կտրել ծառեր, հեռացնել չորացած ճյուղեր, կարճացնել երկար փայտեր։
Ամենաշատ օգտագործվող սղոցի տեսակները 4-ն են։

  • Ձեռքի սղոցը շատ փոքր է, ունի հզոր շեղբ և օգտագործվում է ծառի չորացած ճյուղերը կտրելու համար։
  • D-աձև բռնակով, երկար և ճկուն շեղբով սղոցը նախատեսաված է 8 – 9 դյույմ տրամագծով ճյուղեր մշակելու համար։
  • Երկկողմանի ատամիկներով սղոցը ավելի կարծր փայտերի համար է․այս գործիքով աշխատելիս կստանաք կոկիկ կտրվածք։
  • Էլեկտարական կամ բենզինով աշխատող սղոցներն աշխատում են շատ արագ և նախատեսված են մեծ և հաստ բներով ծառերի համար։

3. Էտի մկրատ

Առանց էտի մկրատի չեք կարող ունենեալ խնամված և առողջ այգի։
Գործիքը նախատեսված է մանր թփերի, վարդերի, խոտերի ձևավորման, ինչպես նաև ծառերի և խաղողի ճյուղեր էտելու համար, օգտագործվում է հիմնականում գարնանը։
Էտի մկրատների տեսակներն առանձնանում են ըստ իրենց օգտագործան նպատակի։

  • Բարակ -կանաչ ցողունների և թփերի համար
  • Միջին- հաստ ցողունների և ճյուղերի համար
  • Հաստ- չոր ճյուղերի համար

Բռնակի մեծության հարցում կողմնորոշվելու համար փորձեք դրանք, որպեսզի հասկանաք, թե որ չափն է ավելի հարմար ձեզ։

4. Կացին

Կացնի կիրառությունը բազմակի է, հնում կացինը համարվել է նաև ռազմական գործիք։
Ներկայումս այգեպանները կացինն օգտագործում են այգու ծառերը կամ հաստ ճյուղերը կտրելու համար։
Մինչև կացին ընտրելը, շատ կարևոր է հասկանալ, թե ինչի համար եք օգտագործում` ծառ կտրելու, փայտերը բարակ շերտերով առանձնացնելու (տաշելու), թե փայտ կտրատելու։
Կացնով արդյունավետ աշխատելու համար պետք է ընտրեք՝

  • Դիզայնը – ձեռքին հարմար լինելու համար
  • Ծանրությունը – կան կացիններ, որ շատ ծանր են և խլում են ավելորդ էներգիա
  • Շեղբի տեակը – հաստությունը, սրությունը և լայնությունը

Օրինակ՝ փոքր և թեթև կացիններն իդեալական են բաց տարածքում փայտերը մանրացնելու համար։
5. Մրգաքաղ

Գործիքը շատ պարզ է և հասարակ։ Օգտագործելու համար պետք չէ առանձնակի ջանք և տեխնիկա։ Նախատեսված է բերքը հավաքելու համար՝ առանց ծառը մագլցելու կամ ճյուղերը վնասելու։
Մրգաքաղերը լինում են գործվածքից, ձողաձև, պլաստմասսայից և այլ հումքից։ Տեսակն ընտրում եք՝ կախված բերքի չափից և ձևից։


6. Փոցխ

Փոցխի հայրենիքը Չինաստանն է, օգտագործվում է հողը փխրեցնելու, հնձած խոտը և չորացած տերևները հավաքելու համար։
Փոցխերը հիմնականում լինում են 3 տեսակ՝

• Փայտից – օգտագործում են փափուկ հողը մշակելիս
• Պլաստմասսայից – չորացած տերևներ և խոտեր հավաքելու համար
• Մետաղյա – քարերը հողի մակերեսից առանձնացնելու համար

7. Մանգաղ

Մանգաղը հնում օգտագործել են հացահատիկը հնձելու համար, ներկայումս այգեպանները օգտագործում են, երբ խոտի մակերսը բավականին բարձր է և դժվար է խոտ հնձող մեքենայով քաղել։
Մանգաղն ունի կարճ կոթ և սուր շեղբ, օգտագործելիս պետք է լինեք ուշադիր, որպեսզի չվնասեք ձեռքերը։

Այգեգործությունը կարող է մի քանի անգամ հեշտանալ այս գործիքների շնորհիվ։ Վերջում չմոռանաք գործիքների խնամքի մասին։ Յուրաքանչյուր բույս իր մեջ պարունակում է հյութ, ուստի աշխատելուց հետո պետք է կանոնավոր մաքրել գործքիքները, ժամանակին սրել, պահել չոր տեղում, որպեսզի գործիքը կաշխատի երկար և արդյունավետ։

Пресс-секретарь: Content Master
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Content Master
наверх