MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +17 °C ... +31 °C Yarın:+31 °C
5 լայֆ հաքեր iPhone օգտատերերի համար
10:50, 13.06.2024
178 | 0

Վերջին ժամանակներում բջջային հեռախոսները դարձել են մարդկանց առօրյայի անբաժանելի մասը: Սմարթֆոնները ոչ միայն սոսկ հաղորդակցման միջոց են, այլ նաև կյանքն ավելի հեշտ դարձնելու գործիք:
Գաղտնիք չէ, որ մեր շրջապատում գրեթե բոլոը ցանկանում են գնել iPhone, միայն այն պատճառով, որ դրա օգտագործումն ավելի հեշտ է և հարմար:
Մենք հատուկ iPhone օգտատերերի համար առանձնացրել են մի քանի լայֆ հաքեր, որոնք ձեր կյանքը կդարձնեն էլ ավելի հեշտ և հարմար:


1.Ինչպե՞ս հիմնական էկրանին ավելացնել վիջեթներ և օգտագործել դրանք.


Վիջեթների օգտագործումը մեզ հնարավորություն է տալիս առօրյայում օգտագործվող գործողությունները կատարել ավելի արագ:
Դուք կարող եք այժմ վիջեթներ տեղադրել նաև ձեր հիմնական էկրանի վրա՝ մի հայացքով տեղեկություններ ստանալու համար, օրինակ ջերմաստիճան, օրացույց, մարտկոցի չափ և այլն:

Նախ և առաջ հպեք և պահեք կողպեք էկրանը մինչև հայտնվեն վիջեթները: Ընտրեք այն, որը ձեզ հարկավոր է: Ցանկության դեպքում կարող եք վիջեթները փոփոխել կամ հեռացնել:


2. Լուսանկարչական հնարքներ և խորհուրդներ


Քչերին է հայտնի, որ Apple-ի տեսախցիկն ունի հատուկ կարգավորումներ և գործառույթներ, որոնք կարող են բարելավել ձեր լուսանկարների որակը.
Օգտագործեք RAW ձևաչափը: Անկախ նրանից խմբագրման համար ինչ ծրագիր եք օգտագործում, այս ձևաչափը թույլ է տալիս ավելի ճշգրիտ փոփոխություններ իրականացնել: Ընդամենը պետք է անցնել կարգավորումներ, տեսախցիկ, ձևաչափեր, և միացնել Apple Pro Row Camera հավելվածը:

Եթե ցանկանում եք ունենալ որակյալ նկարներ, ապա անպայման անջատեք HDR Auto-ն: Իհարկե դրա միջոցով դուք կունենաք մաքուր նկարներ, սակայն դա երբեմն կարող է անբնական տեսք տալ նկարներին:
Եվ իհարկե հեռախոսների աքսեսուարներ հանդիսացող տեսախցիկների պաշտպանիչ ապակիները պետք է պարտադիր մաքրել, և միայն դրանից հետո կստանաք իդեալական նկարներ:


3. Մարտկոցի շահագործում.


Յուրաքանչյուր հեռախոսների վաճառք իրականացնող խանութ-սրահում ձեզ խորհուրդ են տալիս կատարել այն բոլոր թարմացումները, որոնք պահանջում է հեռախոսը: Ինչքան էլ զարմանալի է, սակայն դա կարող է ձեր հեռախոսի մարտկոցի կյանքը երկարացնել: Օգտագոծեք 2 շատ կարևոր եղանակ.կարգավորեք էկրանի պայծառությունը և օգտագործեք WiFi.
Անպայման միացրեք ավտոմատ պայծառության կոճակը:

iPhone-ի իդեալական ֆուկցիաներից է էներգիախնայիչը: Այն, զգուշացնում է ձեզ, երբ մարտկոցը իջնում է մինչև 20%, և 10%: Երբ հեռախոսը նորից լիցքավորեք էներգիախնայիչը ավտոմատ կանջատվի:
Դուք կարող եք նաև տեսնել, թե որ ծրագիրը ինչքան մարտկոց է խլում:


4. Անվտանգություն և գաղտնիություն


Apple-ը ձեր տվյալների գաղտնիությունը ապահովելու համար ունի 3 եղանակ. Գաղտնաբառ, Face ID և Touch ID:
Face ID և Touch ID օգտագործման համար պետք է պարտադիր օգտագործել նաև գաղտնաբառ: Հավանականությունը, որ ձեր հեռախոսի գաղտնաբառը պատահական անձը կարող է գաղտնազերծել գրեթե 1%-է, ներառյալ նաև դիմակով Face ID: Լրացուցիչ անվտանգության համար և Face ID-ին, և Touch ID-ին թույլ են տալիս կատարել 5 անհաջող փորձ:

Face ID-ի դեպքում իհարկե կեղծ համընկման դեպքերի հավանականությունը ավելի մեծ է.երկվորյակ քույրեր և եղբայրներ ունենալու դեպքում կամ 13 տարեկանից փոքր երեխաների դեպքում:
Միացրեք Find My iPhone կոճակը.այն թույլ կտա ձեր հեռախոսը հեշտությամբ գտնել, եթե կորցրել եք կամ գողացվել է, և թույլ չի տա այն ակտիվացնել կամ օգտագործել:
Յուրաքանչյուր Apple-ի բջջային հեռախոսներ գնելիս, պետք է ուշադրություն դարձնել, թե հեռախոսի գործառույթներից, որն է հասանելի մինչ ապակողպելը:
Եվ իհարկե ուշադրություն դարձրեք ձեր Apple ID-ին.այն ապահովում է մուտք դեպի ձեր iCloud-ի տվյալները:


5. Պահպանման տարածքի օպտիմիզացում


Եթե ձեր iPhone-ի հիշողությունը սպառվել է, ապա մի շտապեք գնալ բջջային հեռախոսների խանութ: Իհարկե որպես առաջին օգնություն ձեր հեռախոսի հիշողությանը դա ծրագրեր կամ նկարներ ջնջելն է: Սակայն ի՞նչ անել, եթե դուք չեք ցանականում դրանից հրաժարվել: Նախ պետք է հասկանաք, թե ձեր հեռախոսի մեջ ինչն է ամենից շատ տեղ զբաղեցնում:
Մտեք կարգավորումներ, ընդհանուր բաժին և անցեք iPhone Storage:

Իհարկե հիշողության գրեթե մեծամասնությունը զբաղեցնում են նկարները, որպեսզի դուք ստիպված չլինեք դրանք ջնջել կարող եք դրանք պահել մեկ այլ ծառայության մեջ: Օրինակ՝ Google Photos-ում:
Ամենահարմար տարբերակներից է նաև նկարների օպտիմիզացումը: Ցանկացած լուսանկար կամ տեսանյութ նկարելիս, այն անցնում է ձեր հեռախոս ամենաբարձր լուծաչափով, ինչն էլ բավականին մեծ տեղ է գրավում:
Ձեր լուսանկարներն ու տեսանյութերը օպտիմիզացնելու համար անցեք կարգավորումներ» լուսանկարներ և միացրեք Optimize iPhone Storage-ը;
Եթե չունեք բավարար հիշեղություն ձեր iCloud-ում, ապա ամենահարմար տարբերակներից է ուղղակի գնել այն: Կարող եք մինչև 2TB գնել:


Իսկ եթե ամեն դեպքում որոշել եք գնել հեռախոս Երևանում, ապա այցելեք մեր խանութ-սրահ՝ Yerevan Mobile, որտեղ կարող եք գնել կանխիկ և ապառիկ հեռախոսներ:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Հովհաննես
11:17, 21.06.2024
125 | 0
yukarı