Ագապի եբրաերեն Agape "սեր" բառից: Ագնես հունարեն agne բառից, որ նշանակում է "մաքուր", "սուրբ": Ալինա ծագում է հունարեն որ նշանակում է "անմատչելի", "անմերձենալի": Ալվարդ նշանակում է "կարմիր վարդ": Ալվինա նշանակում է "շիկահեր", "սպիտակադեմ": Անահիտ նշանակում է "անպիղծ", "անարատ": Անգին նշանակում է "հազվագյուտ": Անժելա ծագում է հունարեն angelos բառից. Նշանակում է "հրեշտակ": Աննա եբրաերեն Kahnna անունից, որ նշանակում է "շնոհալի", "ողորմասիրտ": Անուշ նշանակում է "հաճելի", "քաղցր": Աստղիկ հայերեն աստղ բառից` իկ փաղաքշական ածանցով: Գյուլնարա պարսկերեն gulnar բառից, որ նշանակում է "նռան ծաղիկ": Գոհար հայերեն Անուն է և նշանակում է "անգին քար": Դինա նշանակում է "աշխույժ", "ճարպիկ": Դոնարա նշանակում է "ազատագրված ժողովրդի դուստր": Ելենա հունարեն նշանակում է "աևային", "պայծառ": Եվա եբրաերեն Նշանակում է "կյանք": Եվգինե հունարեն նշանակում է "բարեծնունդ", "ազնվազարմ": Երանուհի նշանակում է "հաջողակ", "բախտավոր": Զարինե նշանակում է "ոսկի": Զինաիդա նշանակում է "կատարյալ", "հզոր": Զոյա նշանակում է "կյանքով լեցուն": Զվարթ նշանակում է "կենսուրախ": |