1863թ հոկտեմբերին Լոնդոնում ստեղծվեց ֆուտբոլ խաղը սիրողների միություն: 34 տարի անց ասպարեզ եկա Ռուսաստանի առաջին թիմը, և Պետերբուրգերում անցկացվեց առաջին մրցախաղը: Մեր երկրում ֆուտբոլ խաղում են ամենուրեք: ֆուտբոլը խաղում են ուղղանկյունաձև դաշտում, որի կարճ կողմերի մեջտեղներում, դեմդիմաց, տեղադրվում են երկու դարպաս: Խաղի նպատակը գնդակը հակառակորդի դարպասով անցկացնելն է, գոլ խփելը: Յուրաքանչյուր թիմ ունենում է տասնմեկ խաղացող, որոնք հատուկ ֆուտբոլային համազգեստներ են կրում, որոնց վրա նշված են իրենց անունները: Խաղը տևում է ինսուն րոպե` երկու խաղակեսով, տասնհինգ րոպե ընդմիջումով: Մինչև տասերեք տարեկան ֆուտբոլիստների խաղը տևում է երեսուն րոպե: Բացի դարպասապահից ուրիշ ոչ ոք ձեռքով խաղալու իրավունք չունի: |