MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +24 °C Yarın:+22 °C
Հայաստանը Եվրատեսիլ 2012-ում
17:34, 03.03.2012
4144 | 6
Ինչպես գիտեք Եվրատեսիլ երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուում: Այս փաստը իսկապես մեծ աղմուկ է բարձրացրել Հայաստանում: Դեռևս չի ընտրվել թե ով է ներկայացնելու Հայաստանը Եվրատեսիլ 2012 երգի մրցույթում, բայց արդեն մի շարք մամուլի ասուլիսների և հաղորդաշարերի ընթացքում շոշափվել է այս հարցը: Օրերս կայացած մամուլի ասուլիսի ընթացքում երգչուհի Ալլա Լևոնյանը և երգիչ Արսեն Գրիգորյանը "Մրո" ասել են, որ իրենք չեն բոյկոտում եվրատեսիլը, պարզապես չեն ուզում գնալ Բաքու: 
«Մենք հրաժարվում ենք ելույթ ունենալ մի երկրում, որը հայտնի է հայերի զանգվածային ջարդերով եւ կոտորածներով, մի երկրում, որտեղ հայատյացությունը հասցված է պետական քաղաքականության մակարդակիՄենք կոչ ենք անում Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը հրաժարվել այդ երկիր մասնակից ուղարկելուց եւ միաժամանակ հայտարարում, որ մենք այժմ էլ պատրաստ ենք մասնակցելու «Եվրատեսիլ-2012»-ին, եթե Եվրոպական հեռարձակողների միությունը որոշի մրցույթը տեղափոխել ցանկացած այլ երկիր, որտեղ կտիրի համերաշխության եւ հավասար մրցակցության այն մթնոլորտ, ինչն առկա էր անցած տարի Հայաստանում անցկացված «Մանկական Եվրատեսիլի» օրերին, որին, ի դեպ, Ադրբեջանը չմասնակցեց: Հայտնում ենք նաեւ, որ պատրաստ ենք մասնակցելու «Եվրատեսիլի» բոլոր հետագա մրցույթներին»: Ահա այսպիսի հայտարարությամբ են փետրվարի 23-ին հանդես եկել մի շարք հայ երգիչ-երգչուհիներ: Նրանք իրենց հայտարարությունն ուղղում են Հանրային հեռուստաընկերությանը և Եվրոպայի հեռարձակողների միությանը: Ստորև ձեզ եմ ներկայացնում հայտարարությունն ուղղած երգիչների ցուցակը:
Արթուր Գրիգորյան, Արթուր Իսպիրյան, Արման Հովհաննիսյան, Նունե Եսայան, Հայկո,Էմմի,Նադեժդա Սարգսյան,Էրիկ,Վարդան Բադալյան,Եվա Ռիվաս,Լիլիթ Հովհաննիսյան,Վահրամ Պետրոսյան,Ալլա Լեւոնյան,Արամո,Ռազմիկ Ամյան,Էմմա Պետրոսյան,Արսեն /Մրո/,Սոֆի Մխեյան,Հասմիկ Կարապետյան,Աիդա Սարգսյան,Արսեն Գրգորյան,Նառա:
    Ինչևիցե արդեն Հանրային Հեռուստաընկերությունը Մարտի 13-ին որոշելու է թե ով է մեկնելու Բաքու և մասնակցելու Եվրատեսիլ 2012 մրցույթին: Ինձ մնում է միայն ասել, որ եթե նույնիսկ մենք գնանք Ադրբեջան, պետք է լինենք խիզախ և փորձենք հաղթել, որը 99 տոկոսով անհնարին է:
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Հակոբ Պարսամյան
20:39, 30.05.2013
14019 | 0
23:01, 27.05.2013
18447 | 0
11:28, 19.05.2013
8094 | 0
21:02, 16.05.2013
13949 | 0
21:14, 14.05.2013
8198 | 0
21:07, 14.05.2013
2958 | 1
11:12, 11.05.2013
14235 | 0
yukarı