MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +12 °C ... +21 °C Yarın:+17 °C
Անհեթեթ դեպքեր
14:00, 12.10.2013
6027 | 0
Nerkayacnum enq mahvan depqer, voronq zaveshti en hasnum irenc anhetetutyamb:
  • Lernagnac Zherar Omely, vov vec angam bardzracel e Everest leran gagaty, mahacel e, erb sephakan tan lampy phoxelis ynkel e mot mek metranoc astitchanic:
  • Nyu Yorqi bnakchuhi Julia Karlsony, bzhishkneri pndmamb, mahacel er srti katvacic: Erb ekel e knoj hugharkavorutyan pahy, hankarc na dagaghi mej ushqi e ekel ev nstel: Sa tesnelov: knoj aghjiky srti katvac e stacel ev teghum mahacel:
  • Vietnami Hoshimina qaghaqum mot 50 mard havaqvel en kamrji vra: tesnelu, te inchpes e eritasard aghjikn inqnaspan linum: Hankarc kamurjy chi dimanum canrutyany ev phul e galis: Ardyunqum 10 mard mahanum e, isk aghjkan hnaravor e linum phrkel:
  • Agarakater Vinsent Qarojinon mi aravot durs e galis vorsi: Erkar zhamanak anc, haskanalov, vor hognel e, parkum e mi cari tak: hracany dnelov koghqin: Qnac zhamanak agarakatiroj koghqov ancnum e mi vaxecac napastak ev votqy dnelov hracani dzganin: spanum e vorsordin:
  • Phiter Gruber anunov mi mard mtnum e patmutyan tangaran: goghutyan npatakov: Tesnelov, vor anvtangutyan ashxatakicnery nkatel en iren, ktruk phoxum e tchanaparhy, vorpeszi phaxchi: Sakayn teqvelis tangarani ardzanneric meki tury mtnum e goghi marmni mej ev na mahanum e:















Մեկ այլ դեպք



Ամեն տարի ԱՄՆ-ի Հարվարդ քաղաքում կազմակերպվում է Շնոբելյան մրցանակաբաշխությունը, որի ժամանակ ըստ արժանավույնս գնահատվում են այն գիտական հայտնագործությունները, որոնք «մարդկանց ստիպում են ծիծաղել, իսկ հետո մտահոգվել»: 2012 թվականի Շնոբելյան մրցանակաբաշխությունը, որի ժամանակ որոշվեցին անցած տարվա ամենաանհեթեթ գիտական հայտնագործություններն՝ ըստ բնագավառների, տեղի ունեցավ սեպտեմբերի 20-ին, և այն թվով 22-րդն էր: Ներկայացնում եմ հաղթողներին...

1. Հոգեբանություն

Պերուացի հոգեբաններ Անիտա Էերլանդը, Ռոլֆ Ցվաանն ու Տուլիո Գվադելուպեն ստացան Շնոբելյան մրցանակ իրենց այս հայտնագործության համար. «Իրանը ձախ թեքելիս Էյֆելյան աշտարակը ավելի է փոքրանում»: Այլ կերպ ասած` նրանք հայտնաբերեցին, որ երբ մարդիկ իրանը ձախ են թեքում, իրերն ու օբյեկտները ավելի փոքր են սկսում թվալ, և բերելով Էյֆելյան աշտարակի օրինակ` նրանք ապացուցել էին, որ նման դիրքից այն 12 մետրով ավելի կարճ է երևում:


2. Խաղաղություն

Ռուսական SKN ընկերությունը ստացավ մրցանակ այս անվանակարգում, որովհետև հայտնաբերել էր մի տեխնոլոգիա, որով ռազմամթերքից նանոալմաստներ են ստանում:

3. Ակուստիկա

Ճապոնացիներ Կացուտակա Հուրիհարան և Կոջի Ցուկադան պարգևատրեցին «խոսքի խլացուցչի» գյուտի համար: Այս սարքը ստեղծված է հատուկ չաչանակներին լռեցնելու համար, և այն սկսում է արտաբերել զավզակի խոսքերը նրա խոսքի ընթացքում՝ մի քանի վայրկյանի հապաղմամբ:

4. Նյարդաբանություն

Ամերիկացի գիտնականներ Քրեգ Բեննեթը, Էբիգեյլ Բեերդը, Մայքլ Միլլերն ու Ջորջ Ուոլֆորդը վաստակեցին իրենց Շնոբելյան մրցանակը, որովհետև իրենց անցկացրած ուղեղի հետազոտության արդյունքում ապացուցել էին, որ պարզ ստատիստիկայի ու բարդ գործիքների միջոցով կարող են տարանջատել ուղեղի մտավոր աշխատանքը անգամ սատկած ձկան մոտ:

5. Քիմիա

Շվեդ Յոհան Պետտերսոնը աչքի ընկավ նրանով, որ բացահայտել է, թե ինչու են շվեդական Անդերսլով քաղաքի որոշ տներում բնակվող մարդկանց մազերը սկսում կանաչել:

6. Գրականություն

ԱՄՆ-ի կառավարության զեկուցագրերի վարչությունը վաստակել է Շնոբելյան մրցանակ՝ զեկուցագիր գրելու մասին զեկուցագրի ճիշտ գրելու զեկուցագիր գրելու մասին զեկուցագրի զեկուցագիր կազմելու համար:

7. Ֆիզիկա

Հետազոտողներ Ջոզեֆ Կելլերը, Ռայմոնդ Գոլդշտեյնը, Պատրիկ Ուորենն ու Ռոբին Բոլլն արժանացան այս մրցանակին, որովհետև հաշվարկել էին ուժերի այն բալանսը, որը պոչ կապած մազերին ստիպում է շարժվել:

8. Հիդրոմեխանիկա

Ռուսլան Կրեչետնիկովը և Հանս Մայերը ստացան այս զավեշտալի մրցանակը՝ հեղուկները թափելու վերաբերյալ իրենց կատարած հետազոտության համար: Նրանք պարզեցին, թե ինչ է պատահում մարդու հետ, ով քայլում է սուրճը ձեռքին բռնած: Գիտնականներն ապացուցեցին, որ բաժակի, ոտքերի ու հեղուկի հատկությունները համադրվում են այնպես, որ որպես կանոն սուրճը սկսվում է թափվել 7-ից 10-րդ քայլերի ժամանակ:

9. Անատոմիա

Նիդերլանդների ներկայացուցիչ Ֆրանս դե Վաալը և ամերիկացի գիտնական Ջեննիֆեր Պոկորնին հայտնաբերել են, որ շիմպանզեները կարողանում են ճանաչել այլ շիմպանզեներին՝ նրանց հետույքների լուսանկարներին նայելիս... Բնականաբար, նման հայտնագործության համար Շնոբելյան մրցանակը երաշխավորված էր:

10. Բժշկություն

Ֆրանսիացի գիտնականներ Էմանուել Բեն-Սյուզանը և Միշել Անտուանետտին ստացան Շնոբելյան մրցանակ բժշկության ասպարեզում կատարած իրենց հետազոտության համար, որի վերջնական արդյունքը եղել էր այն, որ կոլոնոսկոպիա (աղիների հետազոտություն) անցկացնող բժիշկներին խորհուրդ էին տվել չբացառել այն բանի հավանականությունը, որ հետազոտության պրոցեսում հիվանդը կարող է ինքնըստինքյան «հոգալ» իր բնական կարիքները:









Yazar: Syuzi
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Syuzi
14:20, 12.10.2013
6086 | 3
14:00, 12.10.2013
6028 | 0
16:33, 11.10.2013
4821 | 0
16:26, 11.10.2013
9706 | 8
17:36, 10.10.2013
3951 | 0
19:22, 04.10.2013
7622 | 0
yukarı