Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին 1 տարի աղբ կհավաքի: Նա որոշել է հրաժարվել տնային կալանքից՝ նախապատվությունը տալով հասարակական աշխատանքին, որը հիմնականում աղբահավաքությունն է: Ինչպես հաղորդում է Daily Mai-ը, 77-ամյա Բեռլուսկոնիին արդեն մի քանի բարեգործական խմբեր ու կրոնական կազմակերպություններ են դիմել՝ խնդրելով, որ վերջինս համաձայնվի իրենց հետ կատարել այդ աշխատանքը։ Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին Բեռլուսկոնին 4 տարվա ազատազրկման էր դատապարտվել, սակայն տարիքի պատճառով ժամկետը կրճատվել էր մինչև մեկ տարի: Նա մեղադրվում է խարդախության մեջ: 1Խեղճ մարդ, դե արի ընկի Հռոմի դռներն ու աղբ հավաքի, թե ասա ես ինչ պատիժ էր, ուրիշ ժամանակ նյութական պատիժ կսահմանեն: 2.Աստված ասել է «Մի դատիր, որ չդատվես» , մոռացել են, որ ես մարդը 77 տարեկանա... Սա էլ մի քիչ «շեղված» նյութ Ս.Բ.-ի մասին «Միլանի» նախագահ Սիլվիո Բեռլուսկոնիի հայտարարությունը, որով նա նշել է, թե շատ է սիրում Մարիո Բալոտելիին, առիթ է դարձել, որպեսզի ակտիվանան ֆուտբոլիստի` իտալական ակումբ տեղափոխվելու մասին լուրերը: Բեռլուսկոնին նոյեմբերի 16-ին շուրջ 5 ժամ էր անցկացրել «Միլանի» մարզաբազայում` Միլանելոյում, որտեղ էլ զրույց է ունեցել լրագրողների հետ: Զրույցի ժամանակ «Միլանի» նախագահը հայտարարել է, որ «շատ է սիրում Բալոտելիին»: «Ես սիրում եմ նրան, ես շատ եմ սիրում նրան», -հայտարարել է Բեռլուսկոնին: Իտալական մամուլը նշում է, որ այս տեղեկությունը հիմք է տալիս սպասելու, որ հունվարին «Միլանը» կփորձի ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողին: |