MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +7 °C ... +19 °C Yarın:+21 °C
ԵՐԵՎԱՆ—ՋՈՒՐ—Փողը տուր ջուրդ դու ստեղծիր
20:05, 26.12.2013
3466 | 1

Կարծում եմ արդեն ոչ ոքի համար նորություն չի, որ եթե մեկ օր կամ թեկուզ մի ժամ ջրի վարձը չմուծենք կջրազրկվենք: Բայց արի ու տես, եթե ջրի հետ կախված խնդիր է լինում (խողովակ է տրաքում, սառում) զանգում ենք ու ստանում նույն պատասխանը-դուք լուծեք ձեր խնդիրները: Մենաշնորհ վայելող ջրից փող ստեղծող ընկերությունը երբևէ չի մտածում թե ինչպես կարելի է ու պետք է նման խնդիրներին իրենք լուծում տան, կարծում եմ այդ ընկերությունը միայն աշխատում է բաժանորդներից փող վերցնելու համար: Արդեն 3 օր է մոտ 130 ընտանիք ամանորի նախորեին ջուր չունի: 2 օր է ինչ բնակիչները իրենց ուժերով ցանկացան լուծել խնդիրը, բայց չստացվեց, իսկ զանգերը Երևան-ջուր ՓԲԸ-ին անիմաստ է, քանի որ միշտ լսում ենք նուն պատասխանը – սպասեք կճշտենք ու հետ կզանգենք: Դե իհարկե ինչպես միշտ ու շատ սպասարկող կազմակերպությունների դեպքում զանգին սպասում ենք երկա՛ր շատ երկար: Միթե չկա այս համակարգը ու նրա սպասարկումը վերահսկող ինչ-որ կառույց, թե նրանք ում հետ, երբ ու ինչպես ցանկանան կարող են վարվել, միթե սպառողը չունի իր իրավունքները: Ես լավ գիտեմ որ Երևան-ջուր ՓԲԸ-ի պաշտոնական էջին գրված նամակս էլ է մնալու անպատասխան, բայց ինչպես ասում են –հույսը վերջում է մահանում:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
hrayrdjoxq
yukarı