MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +11 °C ... +18 °C Yarın:+17 °C
Վահե Ավետյան
11:49, 02.08.2014
3075 | 0
Հարգելի ընկերներ այսօր մեր շատ սիրելի ընկերոջ Վահե Ավետյանի ծննդյան օրն է:
02.օգոստոս.1979--29.հունիսի.2012
ՀՀ զինված ուժերի բուժծառայության մայոր, կրթությունը ստացել էր Երևանի պետական բժշկական համալսարանում, մասնագիտությամբ քիթ-կոկորդ-ականջաբան էր, 2004թ.-ից ծառայում էր պաշտպանության նախարարության կենտրոնական զինվորական հոսպիտալում: Նա մահացավ 2012 թ. հունիսի 29-ին` կոմայից ուշքի չգալով: Ավետյանըկոմայի մեջ էր հայտնվել ծեծից հետո, որը տեղի էր ունեցել ՀՀ ԱԺ պատգամավոր (այդ ժամանակ) Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում: Հագել էր սպորտային համազգեստ ու ցանկանում էր մտնել ռեստորան: Այն էլ ինչ ռեստորան- «Հարսնաքար» ։ Սպորտային համազգեստով 33 տարեկան զինված ուժերի մայորին ռեստորան չի կարելի, իսկ դատարկ գլխով հաստավիզ անասուններին կարելի՞ է: Աֆիցանտ, ով կռիվ է հրահրում, կարելի է, մարդասպան հաստավիզներին կարելի է, էլ չեմ ասում, որ այդ մարդիկ նույնիսկ նման բանի համար վարձատրվում են: 8 տարի բժշկության մեջ: Հազարավոր կյանքեր է փրկել, հազարավոր զինվորների է առողջացրել և առողջ վերադարձրել իրենց ծնողներին: Իսկ հիմա ի՞նչ-նրա երեխաները: 2 երեխա, ովքեր որբացան, ծնողներ, ովքեր ջահել որդի կորցրին, կին, ով 30 տարեկանում մնաց այրի: Իսկ ով է այս ամենի պատասխանը տալու: Իսկ որևէ մեկը մտածե՞լ է, թե ինչ կյանքով կամ ինչպես են ապրում կամ ապրելու այդ երեխաները:
Չեմ կարծում, թե դատելով նրանց համար դա պատիժ կլինի: Ամենամեծ պատիժը Աստծո դատաստանն է: Իսկ գիտե՞ք, թե ինչպես է լինելու այդ դատաստանը: Կանցնեն տարիներ, և այդ մարդասպանների երեխաները կմեծանան ու կիմանան այդ ամենի մասին, կիմանան, որ իրենց ծնողը մարդասպան է: Եվ այդ ժամանակ կլինի նրանց պատիժը-իմանալ, որ ապրում են մարդասպան ծնողի հետ: Իմանալ, որ այդ մարդասպան ծնողը երկու երեխա է որբացրել: Ու մինչև ե՞րբ: Արդյո՞ք չի գալու այն օրը, երբ այս երկրում նման շներին իրենց տերերը իրենց բներում կպահեն` պարանոցի կապը (ошейник) վզներին, դնչկալը բերաններին, որպեսզի իրենց շները ուրիշին կյանքից չզրկեն: Արդեն որերորդ դեպքն է, որ նման տականքները ծնողին զրկել են որդուց, որդուն` ծնողից, կնոջը` ամուսնուց: Գալու է նաև այն օրը, երբ այդ շների տերերն էլ են պատասխան տալու իրենց իսկ գազազացրած, անդաստիարակ, հաստավիզ ու անուղեղ շների կատարածի համար:
ՎԱՀԵ ԱՎԵՏՅԱՆ-Արդեն մեկ տարի է, ինչ ես նրան չեմ տեսնում: Նա էլ չկա: Կան նրա հետ եղած պահերի հիշողությունները, կան նրա ասած բառերը: Հիշողությո՞ւն-իսկ ինչո՞ւ: Ինչո՞ւ պետք է նա այս պահին չլինի մեր կողքին: Մենք բոլորս կարոտում ենք նրան, աղոթում նրա հոգու հանգստության համար:
Շնորհավոր ծնունդտ եղբայր դու միշտ կաս ու կմնաս մեր սրտում որպես մեր ընկեր, բժիշկ, մեծատառով ՄԱՐԴ - ՎԱՀԵ ԱՎԵՏՅԱՆ;Աստված թող քո չապրած տարիները տա քո բալիկներին
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
hrayrdjoxq
yukarı