MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +28 °C Yarın:+28 °C
«Տաքսի Ֆայտոն»-ի վարորդի եվ տնօրենի անբարեկիրթ պահվածքը ուղեվորների նկատմամբ
21:39, 26.06.2023
1676 | 0
Այս հոդվածը օրվա նորության, աստղային կյանքի, վրաերթի կամ նմանատիպ այլ պատահարների մասին չէ։ Այս հոդվածը ճանապարհորդելիս վարորդի եվ սերվիզի ճիշտ ընտրության մասին է։ Սեփական փորձից ելնելով ցանկանում եմ դժգհությունս հայտնել եվ իրազեկել «Տաքսի Ֆայտոն» -ի վարորդի եվ տնօրենի անբարեկիրթ վերաբերմունքի մասին։ Ինչպես տնօրեն ոմն Արթուրը ինձ հետ խոսելիս նշեց՝ «Կարաս հոդված գրես, տպես, տանես խփես Ռասիայի պատերին» ։

Երեկ, Թիֆլիսից Հայաստան գալու համար դիմել էինք «Տաքսի Ֆայտոն» -ի ծառայությանը։ Մեկ ու կես ժամ սպասել ենք, իբր մեքենյի անվադողը վնասվել էր, դրա համար եկավ վարորդը ուշացած եվ բոլորիս հանդեպ ագրեսիվ տրամադրված։ Սկսեմ նրանից, որ սերվիզի օպերատորը, որը մեզ հետ կապի մեջ էր՝ տեղյակ չէր, թե մեքենան երբ կհասներ։ Դեռ նոր եկած սկսեց դժգոհել ու ասել, որ մեզ համար բան ու գործը թողել եկել հասել է, որ Հայաստան տանի, չնայած նրան, որ դա իր պարտավորությունն էր եվ իրենց սերվիզի մեղավորությունը, որ մենք ժամ ու կես անդադար սպասել էինք։ Օպերատորը մեզ ի սկզբանե տեղեկացրել էր, որ գումարը կարող ենք փոխանցել, բայց վարորդը եկած-չեկած սկսեց պահանջել, որ գումարը առձեռն տանք, նշելով, որ իրեն փոխանցումը ձեռք չի տալիս։ Ասացինք, որ կանխիկ չունենք, քանի որ սերվիզից ասել էին, որ փոխանցում կարող ենք անել։ Ամբողջ ճանապարհին բոլորիս հետ ագրեսիվ շփում ունեցավ, ամբողջ ճանապարհին ասաց՝ «բա գումարի պահերը ո՞նց ենք անում» ։ Մեքենան կանգնեցրեց փչացած բանկոմատի մոտ, դուրը չեկավ, որ աղջիկներից մեկը չէր կարողանում գումարը հանել։ Նստեց մեքենան ու շատ մեծ արագությամբ սկսեց քշել դեպի սննդի կետ, որ իբր մի բան ուտի, հանգստանանք։ Հասանք Երեվան, կրկին գումարից խոսք բացեց, երբ աղջիկներից մեկն ասաց, որ կփոխանցի, սկսեց կրկին ագրեսիվորեն խոսել։ Վիճաբանություն ունեցանք, գումարը կանխիկ հանեցինք մոտակա բանկոմատից եվ տվեցինք, գնաց։

Մտածեցի բողոքել սերվիզին, որպեսզի վերանայեն իրենց վարորդներին։ Ֆեյսբուքում գրեցի մեկնաբանություն՝ ջնջեցին, էջս արգելափակեցին։ Զանգահարեցի, օպերատորին ներկայացնում եմ բողոքս՝ տեղյակ չի վարորդից, չգիտի անունը, հեռախոսահամարը։ Տնօրենի համարը խնդրեցի։ Զանգահարել եմ ոմն Արթուրին, ով շատ լավ տեղյակ էր զանգիս պատճառից։ Ասում եմ՝ աշխատանքի ընդունելուց հասկացեք հայի եք ընդունում աշխատանքի, թե թուրքանման հայի։ Ինձ պատասխանում է՝ «Ես գիտեմ ում ընդունեմ, ում չէ։ Դուրդ չի գալիս գնա թուրքերի ծառայությունից օգտվի։ Դու չես որոշելու ես ոնց աշխատեմ, ոնց չաշխատեմ» ։ Այլ երկրներում սովորաբար շնորհակալություն են հայտնում, երբ նման դեպքերից հետո զգուշացնում են սերվիզին, իսկ Արթուրը հպարտանում էր իր անբարեկիրթ պահվածքով ու վարորդով։ Բնականաբար, ոչ մի ասածիս պատասխան չուներ, ինքն էլ էր հերթական թուրքանման հայ։ Անջատեց խոսափողը, չընդունելով իրենց սխալը։

Ինչպես նշեցի, սեփական փորձից ելնելով, խորհուրդ եմ տալիս չօգվել «Տաքսի Ֆայտոն» -ի ծառայություններից։ Նման մարդիկ արժանի չեն մեր գումարների եվ նյարդերի հաշվին գումար վաստակել։
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Գոհար Պետրոսյան
yukarı