Lusabac.info-ն գրում է. Android օպերացիոն համակարգի դրական կողմերից է այն, որ կարելի է նրանում փոխել գրեթե ամեն ինչ, այդ թվում էկրանի արգելափակումը: SlideLock հավելվածը ձեզ կօգնի փոխել ձեր լոքսքրինը (LockScreen): SlideLock-ի առավելությունը կայանում է նրանում, որ այն էկրանին ցուցադրում է ծանուցումները. օրինակ` թե ով է ձեր նկարը մեկնաբանել ֆեյսբուքում, ումից նամակ ունեք և այլն: Ձեզ ընդամենը անհրաժեշտ է աջ տանել ծանուցումը, եթե ցանկանում եք բացել այն, կամ ձախ` այն փակելու համար: SlideLock-ի կարգավորումներում կարող եք ընտրել այն ծրագրերը, որոնցից ցանկանում եք ստանալ ծանուցումներ, ինչպես նաև կարող եք ընտրել արգելափակման էկրանի ետնանկար: Նշենք նաև, որ ծրագիրն աշխատում է Android 4.1 և ավելի բարձր օպերացիոն համակարգերի համար: |