MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +8 °C ... +19 °C Tomorrow:+20 °C
SlideLock: Նոր լոքսքրին Android-ի համար
20:15, 17.02.2014
4577 | 0
Lusabac.info-ն գրում է.
Android օպերացիոն համակարգի դրական կողմերից է այն, որ կարելի է նրանում փոխել գրեթե ամեն ինչ, այդ թվում էկրանի արգելափակումը: SlideLock հավելվածը ձեզ կօգնի փոխել ձեր լոքսքրինը (LockScreen):
SlideLock-ի առավելությունը կայանում է նրանում, որ այն էկրանին ցուցադրում է ծանուցումները. օրինակ` թե ով է ձեր նկարը մեկնաբանել ֆեյսբուքում, ումից նամակ ունեք և այլն: Ձեզ ընդամենը անհրաժեշտ է աջ տանել ծանուցումը, եթե ցանկանում եք բացել այն, կամ ձախ` այն փակելու համար:
SlideLock-ի կարգավորումներում կարող եք ընտրել այն ծրագրերը, որոնցից ցանկանում եք ստանալ ծանուցումներ, ինչպես նաև կարող եք ընտրել արգելափակման էկրանի ետնանկար:
Նշենք նաև, որ ծրագիրն աշխատում է Android 4.1 և ավելի բարձր օպերացիոն համակարգերի համար:
The article published in the Spokesperson project.
Share with friends
lifehacker.am
08:21, 12.09.2013
3884 | 0
14:33, 26.06.2013
5792 | 1
to top