MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +19 °C Yarın:+21 °C
Ինչպե՞ս կիրառել դեմքի դիմակները տնային պայմաններում
20:49, 11.03.2014
13564 | 0

Մի կողմից դիմակի տարածումը դեմքին՝ թվում է, թե շատ պարզ և հասկանալի գործընթաց է, բայց այս գործողության հիմնական սկզբունքները հաշվի չառնելիս, կարող ենք լրիվ հակառակ արդյունք ստանալ:


Ուստի այս հոդվածում մենք կպատմենք այն մասին, թե ինչպես պետք է դեմքի մաշկը նախապատրաստել տնային պայմաններում դիմակը քսելուն, ինչպես կիրառել դիմակները, ինչպես մաքրել դրանք վերջում:

Նախապատրաստում ենք մաշկը

Հիշեք, դիմակը պետք է քսել միայն մաշկն ամբողջությամբ մաքրելուց հետո: Դա նշանակում է, որ չի կարելի դիմակը քսել դեմքին, երբ այն ծածկված է դեկորատիվ կոսմետիկայով (տոնային կրեմ, դիմափոշի և այլն):

Դեմքի մաշկի մաքրման համար օգտագործեք սովորական միջոցներ, որոնք դուք ամեն օր օգտագործում եք այդ նպատակով (կաթ, լոսյոն, տոնիկ, փրփուր, գել կամ օճառ):
Դեմքի չոր մաշկի դեպքում, երբ այն ծածկված չէ դեկորատիվ կոսմետիկայով, բավական է պարզապես լավ լվացվել միայն տաք ջրով:

Դեմքը մաքրելուց հետո, անհրաժեշտության դեպքում, կարելի է իրականացնել դեմքի պիլինգ, օգտագործելով շերտազատող սկրաբեր:

Ինչպես պատրաստել դեմքի դիմակը

Դիմակը պատրաստելու համար Ձեզ առաջին հերթին պետք կգա փոքր ափսե՝ ցանկալի է ճենապակյա, և գդալ, որ հաշվեք չափաբաժիններն ու իհարկե խառնեք բաղադրությունը: Ինչպես նաև որոշ դեպքերում Ձեզ պետք կգան հյութաքամիչ, սրճաղաց և հարիչ: Դիմակներ պատրաստելիս ամենակարևորը միայն տնային թարմ մթերքի օգտագործումն է: Իսկ դիմակը պետք է քսել դեմքին այն պատրաստելուց անմիջապես հետո: Ընդհանրապես բոլոր բնական դիմակներն օգտագործվում են մեկ անգամ և երբեք չեն պահպանվում հետագայի համար:

Ինչպես քսել դիմակը

Եվ այսպես, այն բանից հետո, երբ դուք մաքրել եք մաշկը և պատրաստել եք դիմակը, անհրաժեշտ է այն քսել դեմքին կամ մաշկի որոշ հատվածներին՝ կախված նրանից, թե ինչպես է նշված բաղադրատոմսում: Դա կարելի է անել պարզապես ձեռքերով կամ հատուկ դրա համար նախատեսված վրձիններով, որոնք կարելի է ձեռք բերել կոսմետիկայի խանութներում:

Դիմակը պետք է քսել ներքևից վերև՝ մերսման գծերով, կզակից կամ պարանոցից մինչև ճակատ:
Հետևեք, որ մազերն ամբողջությամբ հավաքված լինեն դեմքից: Քսեք դիմակը՝ շարժվելով նախ կզակից դեպի ականջաբլթակներ, հետո բերանի անկյուններից դեպի ականջախեցու միջնամասը, ապա քթից դեպի քունքեր, վերջում ճակատի մեջտեղից քունքեր և գլխի մազածածկ հատված: Դիմակը չեն քսում շուրթերի շրջանում և աչքերի շուրջը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նշված է ռեցեպտում:
Դիմակը կարելի է քսել դեմքին, օրինակ լողասենյակում՝ հայելու առաջ:

Նկատի ունեցեք, որ լավագույն արդյունքի հասնելու համար դիմակը քսելուց հետո պետք է պառկել, փակել աչքերը և թուլանալ:
Ցանկալի է նույնիսկ միացնել որևէ հանգստացնող երաժշտություն: Ընդհանրապես չի կարելի դեմքին դիմակ քսած զբաղվել ինչ-որ բանով, օրինակ քայլել կամ խոսել:


Եվս մեկ հանգամանք…

Որոշ դիմակներ՝ հատկապես մրգերի և հատապտուղների հիման վրա պատրաստված, ծորալու հակում ունեն, ուստի մազերն ու հագուստը մաքուր պահելու համար խորհուրդ է տրվում օգտագործել հատուկ գլխարկներ և ուսերը ծածկել այնպիսի սրբիչով, որ կեղտոտվելու դեպքում չափսոսաք: Եթե դիմակը քսելուց հետո պառկել եք անկողնուն, ցանկալի է ինչ-որ բան փռեք Ձեր տակ՝ գլխի և ուսերի շրջանում, որ դեմքից ծորացող դիմակը չթափվի անկողնու սպիտակեղենին:

Դիմակը դեմքին պետք է թողնել ուղիղ այնքան, որքան նշված է բաղադրատոմսով:
Սովարաբար այս ժամանակը կազմում է տասը րոպեից մինչև կես ժամ: Եթե հանկարծ դիմակը սկսի շատ ուժեղ ձգել մաշկը, կամ Դուք որևէ անհարմարություն զգաք, ավելի լավ է անմիջապես լվաք-մաքրեք այն:

Ինչպես մաքրել դիմակները

Դեմքի դիմակները սովորաբար մաքրվում են միայն ջրով, առանց օճառ կամ այլ լվացող միջոցներ օգտագործելու: Յուղոտ մաշկի դեպքում ճիշտ կլինի լվացվել սառը ջրով, իսկ չոր մաշկի դեպքում՝ տաք, ճարպագեղձերի գործունեությունը խթանելու համար: Դիմակը մաքրեք շատ մանրակրկիտ: Այդ նպատակով կարելի է օգտագործել հատուկ փափուկ սպունգ, որը պետք է սկզբում խոնավեցնել, ապա դրանով մաքրել դեմքից դիմակը և հետո միայն լվացվել ջրով:

Լվացվելուց անմիջապես հետո ցանկալի է դեմքին քսել այն խոնավեցնող կրեմը, որից սովորաբար օգտվում եք:



med-practic.com

Yazar: 57 hg
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
57 hg
yukarı