MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +24 °C Yarın:+22 °C
Ժողովրդական երգիչ 4» Գրիգոր Միրզոյանը՝ ցանկալի հաղթանակի, 3-ամյա երկրպագուի և հովանավորների անհրաժեշտության մասին
15:50, 19.05.2014
5120 | 0

Արդեն հայտնի է «Ժողովրդական երգիչ 4» նախագծի հաղթողի անունը՝ Գրիգոր Միրզոյան: Նախագծի շրջանակներում գործադրած նրա ջանքերն ու հանդիսատեսի համակրանքը դարձան երգչի հաղթանակի գրավականները: Life.panorama.am-ը Գրիգորի հետ զրուցել է սպասված հաղթանակի, ձեռքբերումների, նրա նախասիրությունների ու երկրպագուների մասին:

-Ո՞րն եք համարում նախագծի շրջանակներում ունեցած ձեր ամենամեծ ձեռքբերումը:

-Ինչ հարկավոր է սկսնակ երգչին՝ ստացել եմ. բեմական փորձ, պրոֆեսիոնալիզմ, ճանաչում, ինչպես նաև՝ սփյուռքին ներկայանալու հնարավորություն:

-Հաղթանակը ձեզ համար սպասելի՞ էր:

-Միշտ ցանկացել եմ հաղթել, սակայն դա ինձ համար առաջնային նպատակ չի եղել: Պարզապես ձգտել եմ լավ ելույթ ունենալ և վայելել հանդիսատեսի սերը:

-Ո՞րն էր ձեր հաղթանակի գլխավոր գրավականը:

-Բացի այն շնորհը, որ տրված է բնատուր, կարծում եմ՝ իմ հաջողության գրավականը աշխատասիրությունն էր: Երբեք չեմ տրտնջացել փորձերի ժամանակ, նպատակ եմ դրել, որ ինչ երգեմ՝ լավ երգեմ:

-Եզրափակչին ի՞նչ կանխազգացում ունեիք:

-Եզրափակչին ավելի հանգիստ էի, քանի որ այդ փուլ անցնելն արդեն իսկ հաղթանակ էր, բացի այդ՝ եթե Սուրեն Ավոյանն էլ հաղթեր, շատ ուրախ կլինեի: Վստահ եմ՝ ինքն էլ ուրախ է ինձ համար:


-Նախագծից է՞լ ում կատարումներն էիք հավանում:

-Սուրենին համարում եմ մի երգիչ, ում կարելի է վստահել ցանկացած երգ, Դավիթի ձայնն էլ շատ եմ հավանում, ինչպես նաև՝ հոգեհարազատ է Տիրուհու երգեցողությունը:

-Որտեղի՞ց է ժողովրդական երգերի նկատմամբ ձեր սերը:

-Հայրս երաժիշտ է, մայրս ևս լավ ձայն ունի. երգում է, բայց սիրողական մակարդակով:

-Ու՞մ եք համարում այս ոլորտի ձեր ուսուցիչը:

-Նախ՝ Կոնսերվատորիայի դասախոսներիս, ապա ՝ նախագծի մասնագետներին:

-Դուք սովորել եք Դասական վոկալ բաժնում, սակայն երգում եք ժողովրդական երգեր. ինչպե՞ս ստացվեց անցումը:

-Թեև սովորել եմ այդ բաժնում, բայց միշտ ժողովրդական արվեստն եմ սիրել. այդ մասին դասախոսներս էլ գիտեին: Ամեն դեպքում՝ դասականը որպես հիմք ունենալը շատ լավ է: Այն շատ օգնել է ժողովրդական երգերն ընկալելու և ճիշտ մատուցելու հարցում:

-Մեր ժողովրդական երգիչներից ու՞մ եք համակրում:

-Իհարկե, Ռուբեն Մաթևոսյանին, իսկ ավելի երիտասարդներից՝ մեր նախագծի մասնակիցներին:

-Ինչ-որ տեղ աշխատու՞մ եք:

-Ճիշտն ասած՝ չեմ էլ հասցրել այդ մասին մտածել: Հայոց բանակում ծառայեցի, վերադարձա, ու ընդամենը երեք ամիս անց մեկնարկեց նախագիծը: Ծառայության ժամանակ երազում էի, որ հանկարծ շուտ չմեկնարկի «Ժողովրդական երգիչը», որպեսզի հասցնեմ մասնակցել:

-Կարծում եք՝ հետագայում կկարողանա՞ք ժողովրդական երգի միջոցով վաստակել:

-Ամեն դեպքում, չեմ պատրաստվում այս ճանապարհից շեղվել. թող գումարը քիչ լինի, բայց ես հավատարիմ մնամ ժողովրդական երգին:

-Դուք Էջմիածնի Առատաշեն գյուղից եք. պատկերացնում ենք՝ ձեր համագյուղացիներն ինչպես են ձեզ երկրպագում:

-Անգամ չափից շատ է իմ հանդեպ ուշադրությունը. այնքան, որ, երբեմն, նեղվում եմ: Ընդ որում՝ այդ ուշադրությունը զգում եմ ոչ միայն մեր գյուղի ժողովրդի, այլև՝ երևանցիների, սյունեցիների կողմից. պապս սյունեցի է:

-Երկրպագուների հետ կապված հետաքրքիր դեպք կհիշե՞ք:

-Մի դեպք ամենաշատն է տպավորվել. Երևանում էի, հանրային տրանսպորտում, այդ ժամանակ նախագիծը նոր էր մեկնարկել, հանկարծ մոտ երեք տարեկան մի երեխա մատով ցույց տվեց ինձ ու ասաց. «Վայ, մամա ժողովրդական երգիչի տղան»: Նույնիսկ մայրը չէր ճանաչում ինձ, բայց փոքրիկը հիշել էր (ծիծաղում է):


-Իսկ աղջիկ երկրպագուները շա՞տ են անհանգստացնում:

-Մի քիչ (ծիծաղում է): Շատ են գրում, փորձում եմ բոլորին պատասխանել: Իհարկե, տղաների համար հաճելի է, հատկապես, աղջիկ երկրպագուներ ունենալը:

-Նրանք ինձ չեն ների, եթե չհարցնեմ՝ ընկերուհի ունե՞ք:

-Ոչ, ընկերուհի չունեմ, սիրահարված չեմ:

-Ի՞նչ նախասիրություններ ունեք:

-Շատ եմ սիրում ֆուտբոլ՝ և´ խաղալ, և´ դիտել: «Ռեալ Մադրիդի» երկրպագու եմ:

-Ապագայի ի՞նչ ծրագրեր ունեք՝ արդեն՝ որպես ժողովրդական երգիչ:

-Այս ոլորտում դժվար է գործել՝ առանց հովանավորների: Ուրախ կլինեմ, եթե գտնվեն մարդիկ, ովքեր կաջակցեն ինձ տեսահոլովակ թողարկելու, համերգներ կազմակերպելու և այլ հարցերում: Ծրագրերը. մեծ մասամբ, կախված են դրանից:

http://life.panorama.am/
Yazar: 57 hg
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
57 hg
yukarı