MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Yarın:+29 °C
«Եվրատեսիլ 2014»-ի բացման արարողությունը կկայանա այսօր
13:45, 04.05.2014
4152 | 0

Դանիայի մայրաքաղաքում այսօր կմեկնարկի «Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթը։ Բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա այսօր երեկոյան՝ Կոպենհագենի քաղաքապետարանի պատմական շենքում. տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։


2014թ.-ին մրցույթին մասնակցում են 37 երկրների ներկայացուցիչներ։ Երկու կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 6-ին և 8-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 10-ին։ Ողջ շոուն կհեռարձակվի ուղիղ եթերով։


Նշենք, որ Հայաստանը «Եվրատեսիլ 2014» -ին կներկայացնի Արամ MP3-ն՝ Not Alone երգով։ Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա մրցույթի առաջին կիսաեզրափակչում` 1-ին համարի ներքո:


Ընդհանուր առմամբ, այս տարի «Եվրատեսիլ» –ի YouTube–ի ալիքում մասնակից երգերի տեսահոլովակների դիտումների քանակով Not Alone-ն առաջատարն է՝ ավելի քան 2 մլն 600 դիտում ցուցանիշով: Բացի այդ, միջազգային բուքմեյքերական ընկերությունները, ամենատարբեր վարկանիշային կայքեր առաջատար հորիզոնականներում տեսնում են Հայաստանի պատվիրակին:


Լուրեր Հայաստանից - Թերթ.am



Yazar: 57 hg
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
57 hg
yukarı