Slaq.am-ի տեղեկություններով, շուտով Հայաստանում կարտադրվի նոր կոնյակ, որը կլինի ամենաթանկը: Այն իր արժեքով և հնեցմամբ կգերազանցի ՄԱՊ ընկերության արտադրած «Պարույր Սևակ 40» կոնյակին, որն արժե 590 հազար դրամ: Նոր կոնյակը կոչվելու է «Կոմիտաս»: Այն լինելու է 50 տարվա հնեցման և նվիրվելու է Հայոց եղեռնի 100-ամյակին: Կոնյակը, մեր տեղեկություններով, կարժենա ավելի քան 2000 եվրո: Ենթադրվում է, որ «Կոմիտաս» կոնյակը ևս արտադրելու է ՄԱՊ ընկերությունը: Slaq.am - Լրատվական աղբյուր |