MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +12 °C ... +23 °C Yarın:+22 °C
Այսօր իտալացի երգահան, ջութակահար Անտոնիո Վիվալդիի ծննդյան օրն է:
20:17, 04.03.2012
7894 | 0
Այսօր նշվում է իտալացի երգահան, ջութակահար, մանկավարժ, դիրիժոր Անտոնիո Վիվալդիի ծննդյան 334 ամյակը: Վիվալդին սովորել է նվագել ջութակ իր հոր՝ Ջիովաննի Բատիստա Վիվալդիի մոտ, որը Սբ. Մարկոսի տաճարի ջութակահար էր: Երաժշտական երկերի հորինման (կոմպոզիցիա) մասնագիտացել է Ջիովաննի Լեգրենցիի ևԱրկանջելո Կորելլիի մոտ (Հռոմում): 1703թ. սեպտեմբերի 18-ին ձեռնադրվում է հոգեևորական: Վենետիկցիներին ոչ հատուկ մազերի գույնի համար նրան սկսում են անվանել «Շեկ հոգևորական» (իտալերեն՝ il Prete Rosso ): 1703թ. սեպտեմբերի 1-ին ընդունվում է «Պիետա» օրիորդաց որբանոց որպես ջութակի ուսուցման մանկավարժ-մաեստրո: Որբանոցի սաների համար սկսում է գրել իր առաջին ստեղծագործությունները: 1706թ. կայանում է Վիվալդիի առաջին հրապարակային ելույթը ֆրանսիական դեսպանության պալատում: 1713թ. ստանձնում է որբանոցի երաժշտական ամբողջ գործունեության պատասխանատվությունը, 1716թ. նշանակվում է համերգների մաեստրո (maestro di' concerti): Այդ տարիներին Վիվալդին գրում է իր երաժշտության առյուծի բաժինը, այդ թվում՝ օպրաներ և համերգներ:1705թ. հրատարակվում է իր ստեղծագործությունների առաջին հավաքածուն (opus 1), 1709թ` 2-րդ ժողովածուն (12 սոնատ ջութակի և բասսո կոնտինուոյիհամար): Համաշխարհային ճանաչումը գալիս է երկերի 3-րդ ժողովածույի հետ (L'estro armonico (Opus 3), հրատարակվել է Ամստերդամում 1711թ.): Ճանաչումն ու համբավն ամրապնդվում են 1714թ. La stravaganza (Opus 4) երկերի ժողովածուի հրատարակմամբ: 1718թ. սկսվում են Վիվալդիի ճանապարհորդությունները Իտալիայի ու Եվրոպայի քաղաքներ: Չնայած Վենետիկից իր հաճախ բացակայություններին «Պիետան» շարունակում է նրան ռոճիկ վճարել ամսեկան երկու համերգ գրելու դիմաց: Որբանոցի փաստաթղթերը ցույց են տալիս, որ երգահանը վճարվել է 1723-33թթ. թվով 140 համերգ գրելու համար: 1723թ. տեղի է ունենում Վիվալդիի առաջին ուղևորությունը Հռոմ, 1724թ. նա նորից է մեկնում այնտեղ իր «Ջուստինո» օպերան բեմադրելու համար: 1725թ. Ամստերդամում լույս էտեսնում Վիվալդիի երկերի 8-րդ ժողովածուն՝ «Հարմոնիայի և ներշնչանքի վեճը» ("Il Cimento dell’Armonia e dell’Invenzione), որի մեջ ըդգրկված է հանրահայտ «Տարվա եղանակները» համերգների շարքը: Մեծ տարածում են ստանում Վիվալդիի համերգները ֆլեյտայի և նվագախմբի համար՝ «La notte» (Գիշեր), «Il cardellino» (կարմրակատարիկ) և այլն, ինչպես նաև հոգևոր ստեղծագործությունները՝ «Gloria», «Magnificat», «Stabat Mater», «Dixit Dominus»: 1720-ական թվականները Վիվալդիի համաեվրոպական ճանաչման ժամանակաշրջանն է: Նա պատվերներ է ստանում Եվորպայի միապետներից և ազնվականներից: Իր երկերի 9-րդ ժողովածուն «Կիթար» (La Cetra)` ձոնում է Ավստրիայի կայսր Կարլոս VI-ին. 1728թ. Վիվալդիին առիթ է ընձեռնվում հանդիպել կայսրին անձամբ: Կարլոս VI-ը անքան էր սիրում «Կարմիր քահանայի» երաժշտությունը, որ, ասում են, այդ հադիպման ընթացքում ավելի շատ է զրուցել երգահանի հետ, քան իր մինիստրների հետ երկու տարվա ընթացքում: Վիվալդին ստանում է կայսրից ասպետի տիտղոս, ոսկե մեդալ և Վիեննա գալու հրավեր, ինչից նա օգտվում է 1730թ.՝ բեմադրելով այնտեղ իր «Ֆարնաչե» (Farnace, RV 711) օպերան: Սակայն 1730-ական թթ. հանրային երաժշտական ճաշակի փոփոխության հետևանքով Վիվալդիի երաժշտությունն արագորեն դառնում է այլևս ոչ մոդայիկ և պահանջարկ չունեցող: Այդ պատճառով 1730-ական թթ վերջերին նա որոշում է նորից մեկնել Վիեննա՝ ցանկանալով հանդիպել իր օգոստոսափառ երկրպագու Կարլոս VI հետ և նրանից խնդրել արքունական երգահանի պաշտոն: Սակայն երգահանի Վիեննա ժամանաելուց քիչ անց Կարլոս VI-ը մահանում է: Ճակատագրի այդ հարվածը թողնում է Վիվալդիին առանց հովանավորության և եկամտի աղբյուրի: Վիվալդին մահանում է դրանից ոչ շատ հետո՝ 1741թ. հուլիսի 27-ի լույս 28-ը՝ թաղվելով Վիեննայում: Ստորև ձեզ եմ ներկայացնում Անտոնիո Վիվալդիի ամենահայտնի գործերից մեկը` "Տարվա 4 եղանակները":
Անտոնիո Վիվալդի "Տարվա 4 եղանակներ"
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Հակոբ Պարսամյան
20:39, 30.05.2013
14019 | 0
23:01, 27.05.2013
18447 | 0
11:28, 19.05.2013
8094 | 0
21:02, 16.05.2013
13949 | 0
21:14, 14.05.2013
8198 | 0
21:07, 14.05.2013
2959 | 1
11:12, 11.05.2013
14238 | 0
yukarı