1.Մի՞թե ֆուտբոլը սպորտի այն տեսակն է, որով չպետք է զբաղվի աղջիկը: 2.Արդյո՞ք ֆուտբոլային իրադարձություններին և նորություններին հետևելը տարօրինակ է աղջկա համար: 3.Զարմանալի՞ է շատերի համար տեսնել իրենց սիրելի թիմին անմնացորդ նվիրված իգական սեռի ներկայացուցիչների: Ինչու՞... Միթե սա ևս մեկ ապացույց չէ այն բանի, որ հասկարակության մեջ դեռ մնացել է անհավասարություն ՝ արական և իգական սեռի ներկայացուցիչների միջև: Ես ինքս հակասում եմ վերը նշված բոլոր տեսակետներին և գտնում եմ, որ ֆուտբոլը կյանքի մի բնագավառ է, որը ստիպում եմ յուրաքանչյուրիս դառնալ ավելի նպատակասլաց, լինել ավելի ուժեղ թե՛ ֆիզիկապես և թե՛ հոգեպես: Իհարկե ոչ բոլորը կարող են հասկանալ այն աղջիկներին, ովքեր ֆուտբոլը դարձրել են ապրելակերպ և երազանքների սզբնակետ: Հաճախ մարդիկ բարձրաձայնում են իրենց իրավունքների ոտնահարման մասին, չգիտակցելով, որ նրանք նույնպես ոտնահարում եմ մարդու իրավունքները ՝ զրկելով, զրպարտելով և ասելով, թե ֆուտբոլով զբաղվել ֆիզիկապես ունակ են միայն տղաները: Արդյո՞ք դա համապատասխանում է իրականությանը: Ես միայնգամայն կասեմ ՝ ոչ՛: Բազմաթիվ անգամ ապացուցվել է և բոլորս էլ հնարավորություն ենք ունեցել ականատես լինել այն բանի, որ առհասարակ իգական սեռի ներկայացուցիչները կարողացել են կատարելագործվել սպորտի տարբեր բնագավառներում, այնպես որ ֆուտբոլը նույնպես բացառություն չի կարող լինել: |