МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +9 °C ... +21 °C Завтра+21 °C
Ֆուտբոլ ՝ բոլորիս համար...
17:50, 03.06.2014
3278 | 0
1.Մի՞թե ֆուտբոլը սպորտի այն տեսակն է, որով չպետք է զբաղվի աղջիկը:
2.Արդյո՞ք ֆուտբոլային իրադարձություններին և նորություններին հետևելը տարօրինակ է աղջկա համար:
3.Զարմանալի՞ է շատերի համար տեսնել իրենց սիրելի թիմին անմնացորդ նվիրված իգական սեռի ներկայացուցիչների:
Ինչու՞...
Միթե սա ևս մեկ ապացույց չէ այն բանի, որ հասկարակության մեջ դեռ մնացել է անհավասարություն ՝ արական և իգական սեռի ներկայացուցիչների միջև:
Ես ինքս հակասում եմ վերը նշված բոլոր տեսակետներին և գտնում եմ, որ ֆուտբոլը կյանքի մի բնագավառ է, որը ստիպում եմ յուրաքանչյուրիս դառնալ ավելի նպատակասլաց, լինել ավելի ուժեղ թե՛ ֆիզիկապես և թե՛ հոգեպես:
Իհարկե ոչ բոլորը կարող են հասկանալ այն աղջիկներին, ովքեր ֆուտբոլը դարձրել են ապրելակերպ և երազանքների սզբնակետ:
Հաճախ մարդիկ բարձրաձայնում են իրենց իրավունքների ոտնահարման մասին, չգիտակցելով, որ նրանք նույնպես ոտնահարում եմ մարդու իրավունքները ՝ զրկելով, զրպարտելով և ասելով, թե ֆուտբոլով զբաղվել ֆիզիկապես ունակ են միայն տղաները:
Արդյո՞ք դա համապատասխանում է իրականությանը: Ես միայնգամայն կասեմ ՝ ոչ՛:
Բազմաթիվ անգամ ապացուցվել է և բոլորս էլ հնարավորություն ենք ունեցել ականատես լինել այն բանի, որ առհասարակ իգական սեռի ներկայացուցիչները կարողացել են կատարելագործվել սպորտի տարբեր բնագավառներում, այնպես որ ֆուտբոլը նույնպես բացառություն չի կարող լինել:
Автор: Ann
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Ann
17:30, 19.08.2014
3360 | 2
22:22, 10.08.2014
9390 | 0
наверх