MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +29 °C Yarın:+29 °C
Անդրանիկ Թեյմուրյան. ևս մեկ հայ ֆուտբոլիստ աշխարհի առաջնությունում
00:04, 17.06.2014
3843 | 0

Ավելի վաղ հայտնել էնք, որ Բրազիլիայի աշխարհի ֆուտբոլի առաջնությունում Իտալիայի հավաքականի կազմում խաղում է ծագումով հայ ֆուտբոլիստ ՄԱԹԵՈ ԴԱՐՄՅԱՆԸ: Եթե այս լուրն անսպասելի ու անհայտ էր շատերի համար, ապա աշխարհի առաջնությանը մասնակցող, Իրանի հավաքականի կիսապաշտպան Անդրանիկ Թեյմուրյանի մասին շատերը գիտեն: Նա, ի դեպ, նաև Հայաստանի քաղաքացիություն ունի:
ծնվել է 1983 թ մարտի 6-ին։ Հենակետային կիսապաշտպան է, բայց կարող է խաղալ նաև որպես եզրային կիսապաշտպան։ Միակ քրիստոնյա ֆոտբոլիստն է Իրանի ազգային հավաքականում։ 2011-ից կրում է Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագի թևկապը։
Ելույթները սկսել է Թեհրանի «Արարատ» թիմում: 2006-10 թվականներին հանդես է եկել անգլիական «Բոլթոն» և «Ֆուլհեմ» ակումբներում: Իրանի հավաքականում խաղում է 2005 թվականից: Այդ ընթացքում մասնակցել է 76 հանդիպման՝ դառնալով 8 գոլի հեղինակ:
Իրանի հավաքականի կիսապաշտպան Անդրանիկ Թեյմուրյանը հույս է հայտնել, որ իր թիմը կարող է դուրս գալ 1/8 եզրափակիչ: F խմբում իրանցիների մրցակիցներն են Նիգերիայի, Արգենտինայի և Բոսնիայի հավաքականները:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
330 | 0
yukarı