MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +29 °C Yarın:+29 °C
Նիդերլանդների Օվերեյսել մարզային խորհրդարանը ճանաչել է հայոց ցեղասպանությունը
04:17, 04.07.2014
2281 | 0

Հաագա, 3 Հուլիսի 2014 – Նիդերլանդների 12 մարզերից մեկի' Օվերեյսելի մարզային խորհրդարանը, որի տարածքում է գտնվում Ալմելո հայաշատ քաղաքը 2014 թ. հուլիսի 2-ի կայացած նիստում ընդունել է մի բանաձև, որտեղ հատուկ դիրքորոշում է արտահայտել անցած ապրիլի 24-ին, ապա հունիսի մեկին Ալմելոյի հայկական եկեղեցու բակում տեղադրված հայոց ցեղասպանության հուշարձանի դեմ թուրք-ազերիների անցկացրած բողոքի ցույցերի կապակցությամբ, որտեղ հնչել էին հակահայկական ռասիստական բնույթի կոչեր: Բանաձևը, որ ներկայացրել են Քրիստոնեական միություն (CU), Բարեփոխված քաղաքական կուսակցություն (SGP), Ազատության համար կուսակցություն (PVV) և Քրիստոնյա դեմոկրատական կոչ (CDA) խմբակցությունների պատգամավորները, փաստորեն ճանաչում է Հայոց Ցեղասպանությունը: Փաստաթղթում վկայակոչվում է 1915-1918 թթ. Օսմանյան Կայսրությունում 1, 5 միլիոն մարդկանց (հայերի, ասորիների և պոնտացի հույների), գազանաբարո ջարդերը:

Բանաձևը հստակ մերժում է ցեղասպանությունը ժխտողների յուրաքանչյուր դիրքորոշում և ընդունում ու ճանաչում է Հայոց Ցեղասպանությունը' նաև հիմք ընդունելով 2004 թ. Նիդերլանդների խորհրդարանի ընդունած Հայոց Ցեղասպանությունը ընդունող բանաձևը:

2014 թ. հունիսի 1-ի թուրքական հանրահավաքի արտահայտությունների դեմ Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունները (Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) և Հոլանդիայի Հայ Դատի հանձնախմբը) անցած շաբաթ գանգատ են ներկայացրել Նիդերլանդների իրավապահ մարմիններին:
Փաստորեն սրանով թուրք ժխտողականները, որոննք աջակցություն և օժանդակություն էին ստանում բուն Թուրքիայից հակառակ արդյունք ստացան:



Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
330 | 0
yukarı