Այսօր՝ մարտի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 04: 30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ թիվ 32 էլեկտրասյան դիմաց, Երեւանի բնակիչ, 35-ամյա Գառնիկ Ամարյանը, իր վարած Kia մակնիշի 320 ԼԼ 60 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղի բնակիչ, 25-ամյա Գոռ Մխիթարյանին պատկանող այդ պահին նշված հատվածում կայանված «Կամազ 5511» մակնիշի 34 NQ 732 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով Kia-ի վարորդ Գ. Ամարյանն ու նրա ուղեւորներ՝ Վայոց ձորի մարզի բնակիչներ, 40-ամյա Ալինա Բաբայանը, 54-ամյա Ռիմա Ավետիսյանը, 25-ամյա Գեւորգ Խանամիրյանը եւ 57-ամյա Սուսաննա Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Մանրամասն այստեղ |