ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+27 °C
Երեւանում Տրանսպորտի եւ կապի նախարարության աշխատակիցը նախարարության ավտոմեքենայով բախվել է կայանված «Կամազ»-ին. կան վիրավորներ…
11:41, 29.03.2015
2401 | 0
Այսօր՝ մարտի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 04: 30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ թիվ 32 էլեկտրասյան դիմաց, Երեւանի բնակիչ, 35-ամյա Գառնիկ Ամարյանը, իր վարած Kia մակնիշի 320 ԼԼ 60 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղի բնակիչ, 25-ամյա Գոռ Մխիթարյանին պատկանող այդ պահին նշված հատվածում կայանված «Կամազ 5511» մակնիշի 34 NQ 732 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով Kia-ի վարորդ Գ. Ամարյանն ու նրա ուղեւորներ՝ Վայոց ձորի մարզի բնակիչներ, 40-ամյա Ալինա Բաբայանը, 54-ամյա Ռիմա Ավետիսյանը, 25-ամյա Գեւորգ Խանամիրյանը եւ 57-ամյա Սուսաննա Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Մանրամասն այստեղ
Մամուլի խոսնակ` www.18plus.am
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
www.18plus.am
դեպի վեր