MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Yarın:+29 °C
«Նիդերլանդական օրագիր»-ը Էլեկտրոնային լրատվամիջոցների մեջ լավագույններից է
12:35, 10.04.2015
7042 | 0

«Նիդերլանդական օրագիր» -ը Էլեկտրոնային լրատվամիջոցների մեջ լավագույններից է



«Նիդերլանդական օրագիր» լրատվամիջոցը «Էլեկտրոնային լրատվամիջոց» լավագույն հրապարակում անվանակարգում արժանացել է մրցանակի և առաջին կարգի դիպլոմի:
Ապրիլի 9-ին. կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության հետ համատեղ կազմակերպված «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» ամենամյա մրցանակաբաշխության 2014թ. արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողությունը:
Մրցանակաբաշխությունը կազմակերպվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում՝ «Հիշում եմ և պահանջում» խորագրի ներքո:
Ողջունելով ներկաներին՝ ՀՀ Սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանը նշեց. «Արդեն 6-րդ տարին է, ինչ իրականացվում է «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» ամենամյա մրցանակաբաշխությունը, որի նպատակը մեկն է՝ արժևորել Սփյուռքում հայ ազգային ինքնության, մշակույթի պահպանման գործում կազմակերպությունների, անհատների ունեցած ներդրումը, արժևորել և գնահատել հայ համայնքների, կրթամշակութային կառույցների և լրատվամիջոցների գործունեությունը»:
«Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» 2014 թվականի մրցանակաբաշխության «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` լավագույն հրապարակում» անվանակարգում մրցութային հանձնաժողովի որոշմամբ ի թիվս այլ լրատվամիջոցների «Նիդերլանդական օրագիր» -ը «Էլեկտրոնային լրատվամիջոց» լավագույն հրապարակում անվանակրգում արժանացել է մրցանակի և առաջին կարգի դիպլոմի:
Շնորհակալություն ենք ցանկանում հայտնել Սփյուռքի նախարարությանը՝ մեր գործունեությունը գնահատելու համար: Սա նաև Նիդերլանդներում աշխատող հայկական կառույցների աշխատանքի գնահատումն է, որի աշխատանքներն է լուսաբանում մեր օրագիրը, այն լրացուցիչ խթան կհանդիսանա՝ էլ ավելի արդյունավետ շարունակելու մեր համատեղ աշխատանքը:
Մեր բոլոր ընթերցողներին այս կապակցությամբ շնորհավորում ենք:
Ելենա Հարությունյան
(մեր թղթ.)
Երևան
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
332 | 0
yukarı