Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: Հանրապետության նախագահի մեկ այլ հրամանագրով, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ: Նշենք, որ մամուլում ավելի վաղ գրվել էր, որ Լյովա Մնացականյանը նշանակվելու է Արցախի պաշտպանության նախարար, իսկ նրա փոխարեն նշանակվելու է Մովսես Հակոբյանը։ |