MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Yarın:+28 °C
ԶԱՐԳԱՑՆՈՂ ԵՎ ՀՈԳԵՇՏԿՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏ
17:09, 26.08.2015
8937 | 0
Հարգելի ծնողներ, սիրով հրավիրում ենք ձեր փոքրիկներին՝ միանալու «ԱՐՏ-ԱՏԵԼՅԵ» -ի խմբային աշխատանքներին: Հանդիպումների ընթացքում կիրառվող արտ-թերապևտիկ միջոցներն ու զարգացնող խաղերը նպաստում են երեխայի հուզական և մտավոր ներդաշնակ զարգացմանը, ինքնաճանաչմանն ու ինքնադրսևորմանը, խթանում ինքնուրույնության և ինքնակազմակերպման կարողությունների ձևավորմանը: Ազատ ստեղծագործական միջավայրում երեխաները շփվում են հասակակիցների հետ, բացահայտում իրենց հնարավորությունները, զարգացնում կարողությունները, ճանաչում աշխարհը:

«ԱՐՏ-ԱՏԵԼՅԵ» -ի աշխատանքների նպատակն է`

  • Տարիքային առանձնահատկություններին համապատասխան զարգացնել երեխաների ֆիզիկական, իմացական-ճանաչողական և ստեղծագործական կարողությունները:

  • Խմբային աշխատանքների շնորհիվ խթանել երեխայի շփման և հաղորդակցման հմտությունների զարգացումը:

  • Նպաստել հուզական և կամային դրսևորումների ճանաչմանն ու զարգացմանը:

  • Աջակցել հոգեբանական մի շարք խնդիրների հաղթահարմանը:

Աշխատանքները նախատեսված են հետևյալ տարիքային խմբերի համար.

3-5 տարեկան

6-8 տարեկան

9-12 տարեկան

Աշխատանքների ընթացքում կիրառվում են հետևյալ մեթոդներն ու մեթոդիկաները.

.Խաղաթերապիա

.Պարաթերապիա
.Նկարչաթերապիա

.Ավազաթերապիա

.Օրեգամի

.Պապե մաշե

.Հեքիաթաթերապիա

Հանդիպումները տեղի են ունենում շաբաթական 1 անգամ՝ 1 ժամով:

Հանդիպումներն իրականացնում են արտ-թերապևտ Դիանա Գալստյանը և հոգեբան Ինգա Մուկուչյանը:
Արժեքը՝ 10.000 դրամ (ամսական):
Մասնակցության համար հարկավոր է զանգահարել 010 581814, 077 581814, 096 581814 հեռախոսահամարներով: Հասցե՝ Մաշտոցի 40
Շտապեք, խմբում տեղերը սահմանափակ են!

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
"ԱՅԳ" հոգեբանական ծառայությունների կենտրոն
13:57, 22.01.2015
5868 | 0
yukarı