Հալոուինի առասպելը նախաքրիստոնեական ժամանակարջանի ծնունդ է, ու ձևավորվել է կելտական դիցաբանության հենքի վրա: Ավանդության արմատները հասնում են վաղնջական ժամանակներ: Այսօր ևս (մասնավորապես Հյուսիսային Ամերիկայում) երեխաները ծպտվում են ու սկսում են բախել դռները` պահանջելով կոնֆետներ ու նվերներ: Հելոուինի օրերին առևտրականներն ԱՄՆ-ում ավելի մեծ շրջանառություն են ունենում, քան Նոր տարում:
Կելտերի տարին ավարտվել է ոչ թե դեկտեմբերի 31-ին, այլ հոկտեմբերի 31-ին, իսկ նոյեմբերի մեկը համարվել է նոր տարվա սկիզբ: Հոկտեմբերի 31-ի գիշերը մահկանացուները կարող էին հանդիպել Անմահների աշխարհի բնակիչների հետ: Դա այն աշխարհն էր, որտեղ ապրում էին աստվածները: Տարվա այս պարբերաշրջանում բնությունը մեռնում էր ու գիշերները երկարում էին: Առիթից օգտվելով` մեռածների ուրվականներն այցելում էին ապրողներին: Այս հոգիները հաճախ չար ու տհաճ էին լինում: Մեռյալների աստվածը թափառում էր, որպեսզի իրար գլխի հավաքի նրանց հոգիները, որոնք այդ տարի էին մահացել: Որպեսզի նոր տարին բարենպաստ լիներ, կելտերը կրոնական բովանդակության առանձնահատուկ ծեսեր են կատարել. Գյուղերում յուրաքանչյուր օջախի տղամարդ հանգցրել է իր տան կրակը: Դրուիդներն այնքան են շփել սուրբ կաղնու չոր ճյուղերը, մինչև որ դրանք բոցավառվեն. դա Արևի աստծո փառաբանության յուրօրինակ ծես է եղել: Ամեն մի ընտանիքի գլխավորը քրմի վառած կրակից բոց է ստացել, որպեսզի նոր կրակով վառի իր տան օջախը: Այս սրբազան կրակը պետք է վառ մնար մինչև հաջորդ աշուն, որպեսզի տունը պաշտպաներ դիվային ոգիներից: Գիշերվա ընթացքում ամբողջ գյուղը հավաքվել է խնջույքի: Երբ դրուիդներն ավարտել են սպիտակ ճագումի (վայրի բուսի պտուղ) հավաքումը, սպիտակ ցլեր են զոհաբերվել: Չար ոգիներին վախեցնելու և գյուղի սահմաններից հաստատապես վտարելու համար մարդիկ սարսափազդու զգեստներ են հագել, դիմակավորվել են ահարկու դիմակներով: Նրանք իրենց տների շեմին մատաղ են դրել, որպեսզի հանդարտեցնեն ուրվականներին: Հելոուինի պատմությունն ԱՄՆ-ում: Ջեք Փենգրի առասպելը 19-րդ դարում իռլանդացի գաղթականները հելոուինի հին առասպելը հասցնում են Հյուսիսային Ամերիկա: Դա այսպես է եղել: Սատանան գալիս է Ջեկ Փենգրին (Լապտերին) Դժոխք տանելու: Վերջին ուղևորությունից առաջ մեկ լումա անգամ չունեցող Ջեքն ուզում է ևս մեկ գավաթ գարեջուր հյուրասիրել Սատանային: Որպեսզի Ջեքն իր հետ մեկնումը հետաձգելու պատճառ չունենա, Սատանան դառնում է մեկ սու արժողության մանրադրամ ու խցկվում է Ջեքի գրպանը: Բայց թակարդն ընկնելով` Սատանան ստիպված է լինում հետաձգել նրան այն աշխարհ տանելը: Այդ օրվանից ի վեր Ջեքը դեգերում է խավարում` Դրախտի ու Դժոխքի միջև: Ի հիշատակ այդ «իրադարձության» հյուսիսամերիկացիների տներում տարին մեկ անգամ` հոկտեմբերի 31-ին, վառվում են մեկական «Ջեք-Լապտեր հելոուին» (քիթ, բերան երկու աչք ունեցող սնամեջ դդում, ներսում` վառվող մոմ) ստվերներին մոլորեցնելու համար:
Թեպետ Հելոուինը միայն հոկտեմբերի 31-ին է նշվում, բայց ամերիկացի երեխաները դրան նախապատրաստվում են ամբողջ հոկտեմբերի ընթացքում (զարդարում են տները, հագուստներ ու դիմակներ են սարքում): |