ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +8 °C ... +20 °C Վաղը`+19 °C
Հելոուին. հյուսիսամերիկացիների ամենասիրելի տոներից մեկը
21:56, 17.11.2015
3626 | 0

Հալոուինի առասպելը նախաքրիստոնեական ժամանակարջանի ծնունդ է, ու ձևավորվել է կելտական դիցաբանության հենքի վրա:

Ավանդության արմատները հասնում են վաղնջական ժամանակներ: Այսօր ևս (մասնավորապես Հյուսիսային Ամերիկայում) երեխաները ծպտվում են ու սկսում են բախել դռները` պահանջելով կոնֆետներ ու նվերներ:

Հելոուինի օրերին առևտրականներն ԱՄՆ-ում ավելի մեծ շրջանառություն են ունենում, քան Նոր տարում:


Իռլանդական ավանդապատումներում «Սամեն» -ը կամ «Սամոնիոս» -ը կրոնական արարողություների համալիր է, որով տոնանշվում է տարվա «մռայլ» ժամանակաշրջանը: Այն «հնարավորություն է ընձեռել» բացել աստվածների աշխարհի դռները:

Կելտերի տարին ավարտվել է ոչ թե դեկտեմբերի 31-ին, այլ հոկտեմբերի 31-ին, իսկ նոյեմբերի մեկը համարվել է նոր տարվա սկիզբ: Հոկտեմբերի 31-ի գիշերը մահկանացուները կարող էին հանդիպել Անմահների աշխարհի բնակիչների հետ: Դա այն աշխարհն էր, որտեղ ապրում էին աստվածները:

Տարվա այս պարբերաշրջանում բնությունը մեռնում էր ու գիշերները երկարում էին:

Առիթից օգտվելով` մեռածների ուրվականներն այցելում էին ապրողներին: Այս հոգիները հաճախ չար ու տհաճ էին լինում: Մեռյալների աստվածը թափառում էր, որպեսզի իրար գլխի հավաքի նրանց հոգիները, որոնք այդ տարի էին մահացել:

Որպեսզի նոր տարին բարենպաստ լիներ, կելտերը կրոնական բովանդակության առանձնահատուկ ծեսեր են կատարել.

Գյուղերում յուրաքանչյուր օջախի տղամարդ հանգցրել է իր տան կրակը:

Դրուիդներն այնքան են շփել սուրբ կաղնու չոր ճյուղերը, մինչև որ դրանք բոցավառվեն. դա Արևի աստծո փառաբանության յուրօրինակ ծես է եղել:

Ամեն մի ընտանիքի գլխավորը քրմի վառած կրակից բոց է ստացել, որպեսզի նոր կրակով վառի իր տան օջախը: Այս սրբազան կրակը պետք է վառ մնար մինչև հաջորդ աշուն, որպեսզի տունը պաշտպաներ դիվային ոգիներից:

Գիշերվա ընթացքում ամբողջ գյուղը հավաքվել է խնջույքի:

Երբ դրուիդներն ավարտել են սպիտակ ճագումի (վայրի բուսի պտուղ) հավաքումը, սպիտակ ցլեր են զոհաբերվել:

Չար ոգիներին վախեցնելու և գյուղի սահմաններից հաստատապես վտարելու համար մարդիկ սարսափազդու զգեստներ են հագել, դիմակավորվել են ահարկու դիմակներով: Նրանք իրենց տների շեմին մատաղ են դրել, որպեսզի հանդարտեցնեն ուրվականներին:

Հելոուինի պատմությունն ԱՄՆ-ում: Ջեք Փենգրի առասպելը

19-րդ դարում իռլանդացի գաղթականները հելոուինի հին առասպելը հասցնում են Հյուսիսային Ամերիկա: Դա այսպես է եղել:

Սատանան գալիս է Ջեկ Փենգրին (Լապտերին) Դժոխք տանելու: Վերջին ուղևորությունից առաջ մեկ լումա անգամ չունեցող Ջեքն ուզում է ևս մեկ գավաթ գարեջուր հյուրասիրել Սատանային: Որպեսզի Ջեքն իր հետ մեկնումը հետաձգելու պատճառ չունենա, Սատանան դառնում է մեկ սու արժողության մանրադրամ ու խցկվում է Ջեքի գրպանը: Բայց թակարդն ընկնելով` Սատանան ստիպված է լինում հետաձգել նրան այն աշխարհ տանելը: Այդ օրվանից ի վեր Ջեքը դեգերում է խավարում` Դրախտի ու Դժոխքի միջև:

Ի հիշատակ այդ «իրադարձության» հյուսիսամերիկացիների տներում տարին մեկ անգամ` հոկտեմբերի 31-ին, վառվում են մեկական «Ջեք-Լապտեր հելոուին» (քիթ, բերան երկու աչք ունեցող սնամեջ դդում, ներսում` վառվող մոմ) ստվերներին մոլորեցնելու համար:


Tricks or treat («Անախորժություն կամ հյուրասիրություն»)


Համաձայն ավանդույթի` Հելոուինի օրը երեխաները ծպտվում են ու տնից տուն մտնում` քաղցրավենիք հավաքելու: Մերժողին չար կատակով են սպառնում:

Թեպետ Հելոուինը միայն հոկտեմբերի 31-ին է նշվում, բայց ամերիկացի երեխաները դրան նախապատրաստվում են ամբողջ հոկտեմբերի ընթացքում (զարդարում են տները, հագուստներ ու դիմակներ են սարքում):

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
15:25, 07.05.2024
357 | 0
դեպի վեր