MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +28 °C Yarın:+29 °C
Թուրք ցուցարարները Նիդերլանդները շփոթել են Ռուսաստանի հետ
23:31, 23.11.2015
2304 | 0

Թուրք ցուցարարները Ստամբուլում հավկիթներ են նետել Նիդերլանդների հյուպատոսության շենքին: Այսպիսով նրանք իրենց բողոքն են հայտնել Ռուսաստանին' Սիրիայում ծավալած օդային հարձակումների կապակցությամբ, որում վերջին տվյալների համաձայն զոհ են գնացել այդ երկրի հյուսիսաին մասում բնակվող էթնիկ թուրքմենները.
Ինչպես հայտնում է Today’s Zaman թերթը, ցուցարարները ցանկանում էին հայտնել իրենց դժգոհությունը Ռուսաստանի հյուպատոսությանը, սակայն շփոթել էին այն Նիդերլանդների հյուպատոսարանի հետ. Այդ երկրների ներկայացուցչությունները իրար շատ մոտ են, իսկ պետությունների դրոշներն էլ իրարից միայն եռագույնի հորիզոնական գծերի հերթականությանբ են տարբերվում:
Թուրքիայում Նիդերլանդների գլխավոր հյուպատոսը Ռոբերտ Սխուդեբոմը իր Թվիթերյան էջում գրել է, որ ցուցարարների գերակշիռ մասը հավկիթներն իրենց շենքին են նետել:
"Ազգային Շարժում" կուսակցության առաջնորդ Մեվլետ Բախչելին հայտնել է, որ կարելի է հասկանալ ցուցարարների սխալը, որոնք շփոթել են ռուսական և հոլանդական հյուպատոսությունները, քանզի, օրինակ, բոլորը շփոթում են կորեացիներին և չինացիներին, իրենց թեք աչքերի պատճառով:
Ուրբաթ օրը, նոյեմբերի 20-ին, Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավիթօղլուն կանչել է Ռուսաստանի դեսպանին և հայտնել, որ հինգշաբթի օրը ռմբակոծության են ենթարկվել թուրքմենական բնակչություն ունեցող բնակելի թաղամասերը, որտեղ զոհվել են խաղաղ բնակիչներ: Նա ընդգծել է, որ թուրքական իշխանությունների տեղեկություններով հարվածները հասցրել է հենց ռուսական ավիացիան:
Կարեն Զուրաբյան
«Նիդերլանդական Օրագիր»
Ձախից' Ռուսաստանի, աջից Նիդերլանդների դրոշները
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
323 | 0
yukarı