MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Yarın:+29 °C
«Այն գաղափարները, որ կծնվեն համաժողովում՝ իրենց շարունակությունը կունենան այլ հարթակներում». համաժողովի մասնակից
01:14, 02.12.2015
1956 | 0


«Հայերն այսօր»


«Ապագա» խորագրով Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայկական երիտասարդական կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների երկրորդ համաժողովի մասնակից Իոնա Հոբոսյանը Նիդերլանդներից է, ապրում է Հաագա քաղաքի արվարձաններից մեկում: Ակտիվորեն մասնակցում է նիդերլանդահայության կյանքին: 2006 թվականին նախաձեռնել և Ուտրեխտ քաղաքում ստեղծել է «Գլաձոր» երիտասարդական միությունը, որը 100-ից ավելի ակտիվ անդամներ ունի:

«Նիդերլանդների հայկական համայնքը շատ կազմակերպված է և բաժանված չէ ըստ տարածքների, այլ աշխատում է տարբեր միությունների միջոցով: Օրինակ՝ գործում է Հայ ուսանողների միությունը, երիտասարդ իրավաբանների միությունը, երիտասարդ մասնագետների միությունը, և անշուշտ, ավանդական հայկական միությունները:

Իմ երազանք է, որ հայությունը միավորվի, քանի որ միությունը հզորություն և ուժ է տալիս և սերտ համագործակցության հնարավորություն», - «Հայերն այսօրի» հետ զրույցում ասաց Իոնան:

Իոնան աշխատում է տուրիզմի ոլորտում, և փորձում է իր բիզնեսը նույնպես ինչ որ կերպ ծառայեցնել Հայաստանին. «Վերջերս մեր կազմակերպության զանգերի կենտրոնը տեղափոխեցինք Հայաստան, քանի որ համոզված էի, թե Հայաստանում շատ բարձր մակարդակ ունեցող երիտասարդների կարող ենք ընդգրկել մեր աշխատանքում: Եվ, իրոք, ներկայումս մենք խթանում ենք ոչ միայն տուրիզմի զարգացումը Հայաստանում, այլ նաև աշխատատեղեր ենք ստեղծել. 12 հոգի աշխատում են մեր գրասենյակում»:

Անդրադառնալով համաժողովին՝ Իոնան նշեց, որ շատ է կարևորում նման հավաքները, քանի որ ամեն ինչ սկսվում է ոգեշնչումից. «Եթե որոշում ենք որևէ նախագիծ իրականացնել և լավ արդյունք ունենալ, նախ պետք է լայն կապեր հաստատենք: Իսկ այդ կապերը հաստատվում են հենց նման համաժողովներում: Վստահ եմ, որ այս ֆորումից շատ երիտասարդներ կհեռանան ոգեշնչված և անպայման ինչ որ ծրագրեր կհղանան: Եվ այն գաղափարները, որ կծնվեն այստեղ՝ իրենց շարունակությունը կունենան այլ հարթակներում: Հավատում եմ, որ բոլոր լավ ծրագրերը կյանքի են կոչվում հենց ոգեշնչման, նվիրումի և լավ կապերի շնորհիվ»:
_____________________________

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
332 | 0
yukarı