Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի նախաձեռնությամբ ղեկավարի աշխատակազմի վարչական շենքի դահլիճում կազմակերպվել էր բարեգործական թատերական ներկայացում: «Գոհար Շող» թատերական կենտրոնի դերասանական խումբը հանդիսատեսին ներկայացրեց «Կամակոր արքայադստեր սանձահարումը» թատերական ներկայացումը: Բարեգործական ծրագրում ընդգրկվել էին Նոր Նորքի սոցիալապես անապահով, սիրիահայ, բազմազավակ, բազմանդամ, հաշմանդամություն ունեցող անձանց և ազատամարտիկների ընտանիքների երեխաները: Հանդիսատեսին, նախքան թատերական ներկայացումը, ժպիտներ և բարձր տրամադրություն հաղորդեցին նաև հրավիրված մուլտհերոսները: Ուշագրավ բովանդակությամբ թատրոնը երեխաների համար Նոր տարվա գեղեցիկ նվեր դարձավ, որն ամբողջացավ նաև սպասված ու սիրելի հերոսներ` Ձմեռ պապի և Ձյունանուշի գալուստով: Ներկայացման ավարտին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ալավերդյանը շնորհավորեց ներկաներին Ամանորի առթիվ` վարչական շրջանի ղեկավարի անունից հավելելով, որ այսօրինակ ծրագրերը լինելու են շարունակական: Մասնակից բոլոր փոքրիկներին բաժանվեցին նաև քաղցրավենիքի փաթեթներ: Նկարները` այստեղ |