МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +10 °C ... +20 °C Завтра+21 °C
Բարեգործական թատերական ներկայացում Նոր Նորքում
09:30, 18.01.2016
2632 | 0
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի նախաձեռնությամբ ղեկավարի աշխատակազմի վարչական շենքի դահլիճում կազմակերպվել էր բարեգործական թատերական ներկայացում: «Գոհար Շող» թատերական կենտրոնի դերասանական խումբը հանդիսատեսին ներկայացրեց «Կամակոր արքայադստեր սանձահարումը» թատերական ներկայացումը: Բարեգործական ծրագրում ընդգրկվել էին Նոր Նորքի սոցիալապես անապահով, սիրիահայ, բազմազավակ, բազմանդամ, հաշմանդամություն ունեցող անձանց և ազատամարտիկների ընտանիքների երեխաները: Հանդիսատեսին, նախքան թատերական ներկայացումը, ժպիտներ և բարձր տրամադրություն հաղորդեցին նաև հրավիրված մուլտհերոսները: Ուշագրավ բովանդակությամբ թատրոնը երեխաների համար Նոր տարվա գեղեցիկ նվեր դարձավ, որն ամբողջացավ նաև սպասված ու սիրելի հերոսներ` Ձմեռ պապի և Ձյունանուշի գալուստով:
Ներկայացման ավարտին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ալավերդյանը շնորհավորեց ներկաներին Ամանորի առթիվ` վարչական շրջանի ղեկավարի անունից հավելելով, որ այսօրինակ ծրագրերը լինելու են շարունակական: Մասնակից բոլոր փոքրիկներին բաժանվեցին նաև քաղցրավենիքի փաթեթներ:
Նկարները` այստեղ
Пресс-секретарь: Նոր Նորք վարչական շրջան
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նոր Նորք վարչական շրջան
наверх