Նիդերլանդների խորհրդարանում քննարկվել է Արցախի շուրջ իրադրության սրումը
Առաջիկա ապրիլի 18-ին Եվրամիության արտաքին գործերի նախարարների համաժողովի նախապատրաստմանն ընդառաջ Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը' արտգործնախարար Կունդերսի մասնակցությամբ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման հարցը, այդ մասին Նիդերլանդական Օրագիրը տեղեկանում է Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիայի (FAON) տարածած մամլո հաղորդագրությունից: Իրավիճակի նկարագրմամբ և սուր հարցադրմամբ հանդես է եկել Սոցիալիստական կուսակցության պատգամավոր Հարի վան Բոմելը: Նա նշել է բռնությունների կրառման հիմնական մեղավորին' Ադրբեջանին, ընդգծել է, որ այս երկրի մեղքով հրադադարի ռեժիմը վերահսկելու համար 22 տարի գոյություն չունի անկախ մոնիտորինգի իրականացման մեխանիզը: Անցած տարիներում դա չի նպաստել հակամարտության կարգավորմանը։ Պատգամավոր Հարի վան Բոմելը արտգործնախարար Կունդերսից հետաքրքրվել է, թե արդյո՞ք տեղյակ է նա Վաշինգտոն Փոստ թերթի տեղեկությանը, համաձայն որի, ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը ռմբակոծել են Ղարաբաղի բնակավայրերին' պատճառելով մարդկային զոհեր: Նիդերլանդների արտաքին գերատեսչության ղեկավարն իր հերթին Ինչպես արդեն տեղեկացրել ենք 2016 թ. ապրիլի 5-ի Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունները (Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան, Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը և այլ կազմակերպություններ) Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի մասին հանրագիր էին ներկայացրել Նիդերլանդների խորհրդարանի արտաքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ տիկին Էյսինկին' Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի կապակցությամբ, որին հաջորդել էր Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունների 2016 թ. ապրիլի 8-ի կազմակերպած բողոքի հանրահավաք-ցույցը Ամստերդամի «Դամ» հրապարակում: |