MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +24 °C Yarın:+21 °C
Երեխաները պաշտպանում են իրենց իրավունքները
11:20, 02.03.2012
4498 | 0
Օրերս տեղի ունեցավ Երեխաների իրավունքներին և մասնակցությանը նվիրված ազգային պատանեկան համաժողովը, որը նպատակ ուներ մշակել և խմբավորել երեխաների առաջարկություններն իրենց մասնակցության և իրավունքների պաշտպանության վերաբերյալ` դրանք հետագայում ազգային օրենսդիր և գործադիր մարմիններին ներկայացնելու նպատակով: Համաժողովին մասնակից երեխաները ներգրավված են «Տարածաշրջանային նախաձեռնություն հանուն երեխաների մասնակցության» (ՏՆՀԵՄ) ծրագրի շրջանակներում կազմակերպված «Երեխան երեխայի համար» (ԵԵՀ) խմբերում:
Միացյալ Ազգերի Կազմակերպության Երեխայի իրավունքների հանձնաժողովի 2008թ. զեկույցում (A/63/41) նշված է, որ հաճախ երեխաների կարծիքներն անտեսվում են և հաշվի չեն առնվում: Հասարակական այն մտածելակերպը, որ երեխաների տեսակետները կարևոր չեն, մինչ օրս էլ լայնորեն տարածված է Հարավային Կովկասում: Դա երեխաների շրջանում առաջացնում է անտարբերություն ու հուսահատություն, ինչի արդյունքում ունենում ենք պասիվ և մեկուսացված երիտասարդներ, այլ ոչ թե իրենց երկրների ժողովրդավարացմանն իրենց մասնակցությամբ նպաստող ակտիվ քաղաքացիներ: Տեսակետներ ձևավորելու և արտահայտելու գործնական հնարավորությունների պակասը հանգեցնում են երեխաների` որպես իրավունքի կրողների սահմանափակ ինքնընկալմանն ու նրանց մասնակցային կարողությունների թերզարգացմանը: ՏՆՀԵՄ ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի երեխաների կարողությունների զարգացմանը, որպեսզի նրանք առաջատար դեր խաղան տեղական, ազգային և տարածաշրջանային մակարդակներում իրենց իրավունքների պաշտպանության գործում: Ծրագրի շրջանակներում երեխաներն ունեցել են լուրջ նվաճումներ: Խթանվել են երեխաների` համայնքային, մարզային և պետական իշխանությունների հետ աշխատելու միջոցով հիմնախնդիրներ վերլուծելու և դրանց լուծումներ տալու հմտությունները: Մեծահասակների օգնությամբ երեխաները նախաձեռնել և կյանքի են կոչել 80 բազմաբնույթ ծրագրեր՝ երեխաների իրավունքներին վերաբերող տարբեր ոլորտներում։ Այս ծրագրերի իրականացման ընթացքում երեխաները ուսումնասիրել և առաջ են քաշել տվյալ դաշտը կարգավորող օրենսդրական հարցերի շուրջ մի շարք առաջարկներ։ Ծրագրի այս փուլում` համաժողովի ընթացքում, երեխաները քննարկեցին իրենց խնդիրներն ու ծրագրերը, փորձագետների օգնությամբ հստակեցրեցին և վերջնական տեսքի բերեցին իրենց առաջարկները, որոնք շուտով կներկայացվեն ՀՀ կառավարություն և Ազգային ժողով: Երեխաների առանձնացրած հիմնախնդիրները վերաբերում են երեխայի մասնակցությանը, պաշտպանությանը, կրթությանը, ազատ ժամանցին, առողջությանն ու շրջակա միջավայրի պաշտպանությանը:
Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության գործառնական բաժնի ղեկավար Ժան-Քրիստոֆ Գերանդը, «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Իրինա Սաղոյանը և այլոք:  «Մենք այս տարածաշրջանային ծրագիրը սկսեցինք նախորդ տարվա մարտից: Անցել է մոտ մեկ տարի, և ես կարող եմ անկեղծորեն ասել, որ  տեսնում եմ, թե ինչպես երեխաները կարող են փոփոխություններ մտցնել հայ հասարակության մեջ»,- ասաց Ժան-Քրիստթոֆ Գերանդը: Նա տեղեկացրեց, որ նման ձևաչափի նախագծերը նպաստում են երեխաների` հասարակությանը ամբողջովին ինտեգրվելուն`  դառնալով  վերջինսիս  ակտիվ մասնակիցը: «Մենք պետք է գնանք այն ճանապարհով, որ բաց չթողնենք այն ժամանակահատվածը, երբ կայանում է ապագայի քաղաքացին», նշեց Արա Բաբլոյանը: ՏՆՀԵՄ ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը և իրականացնում «Սեյվ դը չիլդրեն» միջազգային կազմակերպությունը` «Ապագան քոնն է» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Ծրագիրը համաֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը` Քաունթերփարթ ինթերնեշնլի դրամաշնորհային ծրագրի միջոցով: ՏՆՀԵՄ-ի շրջանակներում Երևանում և հինգ մարզերում (Արարատ, Արմավիր, Կոտայք, Արագածոտն և Գեղարքունիք) ստեղծվել է 80 ԵԵՀ խումբ` շուրջ 2000 երեխայի մասնակցությամբ: Բացի այդ, ևս 2500 երեխա մասնակցել է ԵԵՀ խմբերի կազմակերպած միջոցառումներին: Ծրագիրը զուգահեռ իրականացվում է Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում:
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Հակոբ Պարսամյան
20:39, 30.05.2013
14019 | 0
23:01, 27.05.2013
18447 | 0
11:28, 19.05.2013
8094 | 0
21:02, 16.05.2013
13948 | 0
21:14, 14.05.2013
8198 | 0
21:07, 14.05.2013
2958 | 1
11:12, 11.05.2013
14235 | 0
yukarı