MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +10 °C ... +20 °C Yarın:+21 °C
Ինչո՞ւ են ամերիկյան թավշյա արջուկին «Թեդի» անվանել
00:06, 20.08.2016
4934 | 0

1902 թվականի վերջին ԱՄՆ նախագահ Թեոդոր Ռուզվելտը մեկնում է Միսսիսիպի նահանգ՝ կարգավորելու այս և հարևան Լուիզանա նահանգի միջև ծագած սահմանային վեճը: Բանակցությունների միջանկյալ ազատ օրը տեղի ղեկավարները նախագահին հրավիրում են որսի: Որևէ կենդանի որսալ չի հաջողվում, և, մեծարգո հյուրին սիրաշահելու համար նախապես բռնած մի արջուկ են մոտեցնում: Բայց նախագահը հրաժարվում է կրակել: Այս իրադարձությանն անդրադառնում է «Վաշինգթոն պոստ» թերթը: Մի քանի օր անց Բրուքլին թաղամասում գտնվող գրասենյակային իրերի կրպակի սեփականատեր Մորիս Միչթոմը կրպակի ցուցափեղկին կտորից պատրաստված արջուկ է դնում՝ «Teddy s Bear» («Թեդի արջ», այսինքն Թեոդորի արջ) գրությամբ: Խաղալիքը գնել ցանկացողներն այնքան շատ են լինում, որ Միչտոմը դրա զանգվածային արտադրության ընկերություն է հիմնում: Դրանից հետո թավշյա արջուկի անունը «Թեդի» կնքվեց: Իսկ Թեոդոր Ռուզվելտը, 1904-ին երկրորդ անգամ իր թեկնածությունն առաջադրելով, խաղալիք արջուկը դարձրեց իր թալիսմանն ու հաղթեց: Ասում են, թե երբ 8 տարի անց նա նորից ցանկացավ մասնակցել նախագահական ընտրություններին, որպես թալիսման ընտրեց որմզդեղնը ու պարտվեց: Երկրի նախագահ ընտրվեց Վուդրո Վիլսոնը:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Համլետ Մելիքյան
15:25, 07.05.2024
220 | 0
yukarı