1902 թվականի վերջին ԱՄՆ նախագահ Թեոդոր Ռուզվելտը մեկնում է Միսսիսիպի նահանգ՝ կարգավորելու այս և հարևան Լուիզանա նահանգի միջև ծագած սահմանային վեճը: Բանակցությունների միջանկյալ ազատ օրը տեղի ղեկավարները նախագահին հրավիրում են որսի: Որևէ կենդանի որսալ չի հաջողվում, և, մեծարգո հյուրին սիրաշահելու համար նախապես բռնած մի արջուկ են մոտեցնում: Բայց նախագահը հրաժարվում է կրակել: Այս իրադարձությանն անդրադառնում է «Վաշինգթոն պոստ» թերթը: Մի քանի օր անց Բրուքլին թաղամասում գտնվող գրասենյակային իրերի կրպակի սեփականատեր Մորիս Միչթոմը կրպակի ցուցափեղկին կտորից պատրաստված արջուկ է դնում՝ «Teddy s Bear» («Թեդի արջ», այսինքն Թեոդորի արջ) գրությամբ: Խաղալիքը գնել ցանկացողներն այնքան շատ են լինում, որ Միչտոմը դրա զանգվածային արտադրության ընկերություն է հիմնում: Դրանից հետո թավշյա արջուկի անունը «Թեդի» կնքվեց: Իսկ Թեոդոր Ռուզվելտը, 1904-ին երկրորդ անգամ իր թեկնածությունն առաջադրելով, խաղալիք արջուկը դարձրեց իր թալիսմանն ու հաղթեց: Ասում են, թե երբ 8 տարի անց նա նորից ցանկացավ մասնակցել նախագահական ընտրություններին, որպես թալիսման ընտրեց որմզդեղնը ու պարտվեց: Երկրի նախագահ ընտրվեց Վուդրո Վիլսոնը: |