MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +8 °C ... +19 °C Yarın:+20 °C
Հայաստանի անկախության օրը Երևանում տեղի կունենա աննախա;դեպ գալա համերգ
18:20, 07.09.2016
6252 | 0
. Հայաստանի անկախության օրը Երևանում տեղի կունենա աննախադեպ գալա համերգ, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ մշակույթի նախարարի տեղեկալ Արթուր Պողոսյանը:

Նրա խոսքով, հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին նվիրված համերգը տեղի կունենա Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

« «Անկախության սերունդ» համերգը կներկայացնի Հայաստանի անկախության ձեռքբերումները: 700 երեխա երկրի ողջ ռարածքից հանդես կգան հավաքական նվագախմբի և երգչախմբի կազմում: Կներկայացվեն հայ կոմպոզիտորների միայն դասական ստեղծագործությունները` գրված տարեդարձի կապակցությամբ», - ասաց Պողոսյանը:

Հայաստանը 2016 թ.-ի սեպտեմբերի 21-ին նշում է երկրի անկախության 25-ամյակը: Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ, 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հաստատելու վերաբերյալ։

Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 99%-ը կողմ էր քվեարկել: Երկու օր անց հանրապետության Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն։ -0-
Yazar: Lusin
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Lusin
yukarı