MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +8 °C ... +20 °C Yarın:+20 °C
Նոր տաղանդներ, բացահայտումներ ու հույզեր. շուտով կմեկնարկի Andrenaline մեգանախագիծը PanArmenian TV-ի եթերում
17:24, 09.09.2016
7177 | 0

ԱՄՆ–ում գործող PanArmenian TV-ի եթերում շուտով կմեկնարկի Andrenaline երաժշտական մեգանախագիծը, որն իր ձևաչափով միակն է: Նախագծի հեղինակներն են Անդրեն, Արա Կազարյանը և Մհեր Բաղդասարյանը:


Tert.am Life-ը նախագծի մասին զրուցել է երգիչ Անդրեի և PanArmenian TV-ի գլխավոր պրոդյուսեր Արա Ղազարյանի և հաղորդավար Մհեր Բաղդասարյանի հետ:


«Andrenaline-ը մնացած երաժշտական նախագծերից տարբերվում է նրանով, որ այն ոչ միայն երաժշտական մրցութային նախագիծ է, այլ նաև իրապատում, որի ընթացքում կցուցադրվեն մասնակիցների մասին պատմություններ: Այսինքն՝ նրանք կմրցեն վոկալային տվյալներով, և ստիպված կլինեն անցնել մի շարք այլ փորձությունների միջով: Հեռուստադիտողը կկարողանա հետևել նրանց պայքարին նաև կադրից դուրս», - ասաց Արա Ղազարյանը:




Անդրեի խոսքով՝ նախագիծը միակն է իր ձևաչափով:


«Սփյուռքում առաջին անգամ է կազմակերպվում նմանատիպ նախագիծ: Կարելի է ասել՝ ինձ համար շատ պատասխանատու նախագիծ է՝ թե՛ առաջին համագործակցության առումով, և թե՛ նրանով, որ իմ անունն է կրում: Ես, Արան և Մհերը շատ երկար և մանրազնին ենք աշխատել նախագծի վրա և ստացել ենք այն, ինչը շուտով կտեսնեք», – ասաց նա:




«Andrenaline-ը ամենակարճ ու միաժամանակ արկածներով լի տարբերակ է հայտնի դառնալ միաժամանակ Հայաստանում և Միացյալ Նահահանգներում: Այս պրոյեկտի ընթացքում ես ավելի շատ մոտ եմ մասնակիցներին, և տեսնում եմ նրանց հույզերը, սպասումներն ու ապրումները: Հուսով եմ` դրանք կհետաքրքրեն նաև հետուստադիտեղներին», - ասաց Մհեր Բաղդասարյանը:




Ռեալիթի երաժշտական շոուի անվանումից արդեն պարզ է դառնում, որ մասնակիցների համար յուրաքանչյուր օրն ադրենալինով լի է լինելու:


«Andrenaline հենց Անդրեի անվամբ ընտրեցինք նախագծի անունը, քանի որ նա է նախագծի երաժշտական պրոդյուսերը: Նախագծի գլխավոր մրցանակն այն է, որ Անդրեն կլինի հաղթող մասնակցի պրոդյուսերը: Բայց այսքանով չի սահամանփակվում մրցանակը: Հաղթող մասնակցի համար տեսահոլովակ կնկարահանվի և PanArmenian Media Group-ի մեդիա հարթակներում կցուցադրվի», - ասաց Արա Ղազարյանը:


Նախագծին մասնակցելու համար ներկայացվել է 120 հայտ, որից 40-ը միայն կմասնակցեն առաջին փուլին, իսկ հետո կընտրվի 8 մասնակից, որոնք էլ կմրցեն միմյանց հետ՝ անցնելով տարբեր փորձություններ:




Անդրեի խոսքով՝ Andrenaline–ը որևէ բանով չի զիջում այլ նախագծերին։ Ավելին՝ նախագծին կմասնակցեն 50-ից բարձր տարիքով մարդիկ, իսկ երիտասարդների մեջ, ըստ նրա, շատ հետաքրքիր կերպարներ կան՝ թե՛ ձայնային տվյալներով, թե՛ արտաքնապես:


«Կարծում եմ՝ դժվարության առաջ ենք կանգնելու, քանի որ եզրափակչում լինելու են սահմանափակ տեղեր, իսկ մասնակիցների մեջ շատ շնորհալի և արտիստիկ մարդիկ կան: Մասնակիցներին խորհուրդ կտամ նույն ոգով և անկաշկանդ ձևով շարունակեն մասնակցել: Ես փնտրում եմ արտիստիկ երգիչների, որոնք բեմում կլինեն ոչ միայն հետաքրքիր իրենց վոկալով և տեսքով, այլ հենց իրենով: Այսօր մեզ պակասում են անկեղծ կերպարներ, որոնք կկարողանան կենդանի երգել և առանց որևիցե լուսային էֆեկտների կամ պարողների լցնել բեմը: Կարծում եմ, որ նման մասնակիցների այս նախագծում կբացահայտեմ», – ասաց Անդրեն:




Ժյուրիի հիմնական կազմում են Անդրեն, Արա Կազարյանը, Էռնա Յուզբաշյանը, իսկ 4-րդ անդամը կլինի հայտնի ճանաչված դեմք: Նախագիծը կվարի Մհեր Բաղդասարյանը:


Նշենք, որ Andrenaline նախագիծը կհեռարձակվի նաև Հայաստանում:







Նյութը` Մելինե Տոնոյանի

http://life.tert.am/am/news/2016/09/09/andre-mher-ara/18004

Yazar: Lusin
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Lusin
yukarı