Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների և ՀՀ մարզերի միջև ձևավորված համագործակցության ծրագրի շրջանակում բարեկամություն է հաստատվել Նոր Նորք վարչական շրջանի և Գեղարքունիքի մարզի միջև: Այս համատեքստում Նոր Նորք վարչական շրջանի նախաձեռնությամբ ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի, սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժինների, կրթության և գիտության աշխատողների խորհրդային տարածքի արհմիության աջակցությամբ իրականացվել է հերթական ծրագիրը. Նոր Նորք վարչական շրջանի Գ.Ստեփանյանի անվան հ.135 հիմնական դպրոցի աշակերտները փոխտնօրենի, մանկավարժների և կրթության բաժնի աշխատակիցների ուղեկցությամբ հյուրընկալվել են Վարդենիկի՝ Արտակ Օհանյանի (Գուսանի) անվան թիվ 2 հիմնական դպրոցում: Հ.135 դպրոցի աշակերտները ներկայացրել են «Հերոսների մահով է անմահանում հայրենիքը» միջոցառումը՝ նվիրված Գագիկ Ստեփանյանի 50-ամյակին: Պատասխան միջոցառմամբ Նոր Նորքի աշակերտների ողջունել են Գուսանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի սաները: Հայրենասիրական, արիության դաս է անցկացրել ներկաների համար նաև «Արծիվ մահապարտներ» գումարտակից ամենատարեց մահապարտը՝ Ս. Մաթևոսյանը: Միջոցառման ավարտին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի անունից դպրոցին է նվիրաբերվել հուշանվեր: Քննարկվել են առաջիկայում իրականացվելիք համագործակցության ծրագրերի վերաբերյալ մի շարք հարցեր: Դպրոցի աշակերտների համար կազմակերպվել է նաև ճանաչողական շրջայց Վարդենիքի պատմամշակութային վայրեր: Նկարները` այստեղ |