ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+20 °C
Նոր Նորք-Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղ. համագործակցություն
12:07, 22.05.2017
4170 | 0
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների և ՀՀ մարզերի միջև ձևավորված համագործակցության ծրագրի շրջանակում բարեկամություն է հաստատվել Նոր Նորք վարչական շրջանի և Գեղարքունիքի մարզի միջև:
Այս համատեքստում Նոր Նորք վարչական շրջանի նախաձեռնությամբ ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի, սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժինների, կրթության և գիտության աշխատողների խորհրդային տարածքի արհմիության աջակցությամբ իրականացվել է հերթական ծրագիրը.
Նոր Նորք վարչական շրջանի Գ.Ստեփանյանի անվան հ.135 հիմնական դպրոցի աշակերտները փոխտնօրենի, մանկավարժների և կրթության բաժնի աշխատակիցների ուղեկցությամբ հյուրընկալվել են Վարդենիկի՝ Արտակ Օհանյանի (Գուսանի) անվան թիվ 2 հիմնական դպրոցում:
Հ.135 դպրոցի աշակերտները ներկայացրել են «Հերոսների մահով է անմահանում հայրենիքը» միջոցառումը՝ նվիրված Գագիկ Ստեփանյանի 50-ամյակին: Պատասխան միջոցառմամբ Նոր Նորքի աշակերտների ողջունել են Գուսանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի սաները: Հայրենասիրական, արիության դաս է անցկացրել ներկաների համար նաև «Արծիվ մահապարտներ» գումարտակից ամենատարեց մահապարտը՝ Ս. Մաթևոսյանը: Միջոցառման ավարտին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի անունից դպրոցին է նվիրաբերվել հուշանվեր:
Քննարկվել են առաջիկայում իրականացվելիք համագործակցության ծրագրերի վերաբերյալ մի շարք հարցեր:
Դպրոցի աշակերտների համար կազմակերպվել է նաև ճանաչողական շրջայց Վարդենիքի պատմամշակութային վայրեր:
Նկարները` այստեղ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նոր Նորք վարչական շրջան
դեպի վեր