Դվին գյուղը հիմնադրվել է 1831 թվականին: Նախկինում ունեցել է Դյուգյուն Հայի, Դվին Հայի, Դվին Ներքին անվանումները: Դվին է վերանվանվել 1950 թվականին: Համայնքը մինչև 2008 թվականը չուներ ցուցանակ, որը ցույց կտար, թե որտեղի՞ց է սկսվում բնակավայրը: Սարգիս Շահինյանը Դվինի բնակիչ է: Զբաղվում է բեռնափոխադրումներով: Սիրում է հայրենի բնակավայրը, որտեղ ծնվել և մեծացել է: Աշխատանքի բերումով հաճախ լինելով տարբեր բնակավայրերում և տեսնելով, որ գրեթե բոլոր տեղերում տեղադրված են հուշաքարեր` նվիրված տարբեր համայնքներին, չի կարողանում անտարբեր մնալ: Երկար ժամանակ ցանկություն ուենալով մի հուշաքար նվիրել հարազատ բնակավայրին` ինքն իրեն խոսք է տալիս. «Երբ հնարավորություններս թույլ տան, կտեղադրեմ Դվինին նվիրված մի հուշաքար»: Շատ ժամանակ չանցած` իրականանում է Սարգիսի մտահաղացումը. սեփական միջոցներով կանգնեցնում է հուշաքարը, որն այսօր էլ ցույց է տալիս գյուղ մտնողներին, որ նրանք գտնվում են Դվինում: Լարիսա ՂԱԶԱՐՅԱՆ «Հայորդի» լրագրողական ակումբ «Հայորդի» երիտասարդական, հոգևոր, մշակութային ամսաթերթ Թիվ 5, մայիս 2017թ. https://www.facebook.com/profile.php?id=100015880478066&ref=ts&fref=ts |