MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +13 °C ... +24 °C Yarın:+22 °C
Շախմատի Հայաստանի հավաքականն ունի նոր անդամ. Հայկ Մարտիրոսյան
13:51, 14.04.2018
5781 | 0
Երեւանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ շախմատի հանրապետական առաջնությունը, որին Արարատի մարզից մասնակցում էին միջազգային գրոսմայստեր, Եվրոպայի կրկնակի եւ աշխարհի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը, ՀՀ չեմպիոն, Եվրոպայի չորրորդ մրցանակակիր Աննա Սարգսյանը, Նարե Առաքելյանը:
Տասն օրվա թեժ մրցապայքարում վերջին տուրը վճռորոշ եղավ. Հայկ Մարտիրոսյանը նվաճեց տղամարդկանց՝ Հայաստանի չեմպիոնի կոչումը և այդ հաղթանակով շախմատի պատմության մեջ փառավոր էջ բացեց. ընդգրկվեց Հայաստանի Ազգային հավաքականի կազմում՝ միանալով աստղաբույլին, որտեղ փայլատակում են Լեւոն Արոնյանի, Գաբրիել Սարգսյանի, Հրանտ Մելքոնյանի անունները:
Այս աշնանը, նրանք կմասնակցեն Բաթումիում կայանալիք շախմատի համաշխարհային օլիմպիադային:
Կանանց մրցաշարի հաղթող ճանաչվեց միջազգային գրոյսմայստեր Մարիա Կուրսովան: Հաղթողներն ստացան մեդալներ և դրամական պարգևներ:

Քրիստինե ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Հայորդի» երիտասարդական, հոգևոր, մշակութային ամսաթերթ. ԹԻՎ 2 Փետրվար, 2018Թ


Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Հայորդի ամսաթերթ
yukarı