MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +12 °C ... +24 °C Yarın:+22 °C
Նոր iPad 3-ը վաճառքի դուրս կգա մի քանի օրից "բացառիկ տեսանյութ"
22:28, 08.03.2012
5697 | 0
Օրերս Apple ընկերության կողմից արված ցնցող նորությունն այն էր, որ 10 օրից վաճառքի է հանվելու նոր iPad 3-ը: Սան Ֆրանցիսկոյում տեղի ունեցած iPad 3-ի շնորհանդեսի ժամանակ ընկերության մարքեթինգային գծով փոխտնօրեն Ֆիլիպ Շիլլերը հայտարարեց, որ նոր սերնդի iPad 3-ի էկրանը ռեկորդային բարձր որակ ունի և այն գերազանցում է համապատասխան դիսպլեյի չափեր ունեցող, շուկայում առկա բոլոր պլանշետներին և նոութբուքներին: Նաև նշեց, որ այն ունի 2048X1536 հզորությամբ և 9.7 դյում անկյունագծով էկրան և ինչպես նախկինում այդպես էլ հիմա առաջարկում է 16,32 և 64 գիգաբայթ ծավալի հիշողությամբ տարբերակներ:

-Ինչ վերաբերվում է iPad-ի գնին, ապա Wi-Fi ինտերֆեյսով տարբերակները ԱՄՆ-ում կարժենան 499-699 դոլար, իսկ LTE բջջային ցանցերի հետ աշխատելու ունակությամբ տարբերակները 629-829 դոլար: Չորս անգամ ավելի քանակի պիքսելների պատկերման համար, մենք ստիպված ենք եղել հզորացնել սարքի պրոցեսորի գրաֆիկական հնարավորությունները:Նախորդ սերնդում կիրառվող A5 պրոցեսորի փոխարեն նոր iPad 3-ը համալրվել է A5X կատարելագործված չիպով: Դրա տակտային հաճախության ցուցանիշը մնացել է նույնը 1ԳՀց, միջուկների քանակը նույնպես անփոփոխ է`2, ինչպես iPad 2-ում: Սակայն գրաֆիկական միջուկների քանակը դարձել է 4, ինչը կապահովի բարդ գրաֆիկական խնդիրների իրականացումը,- խոսքն ավարտելով ասել է Ֆիլիպ Շիլլերը: Փօխտնօրենը նաև նշեց, որ նոր iPad-ի վաճառքից հետո դուրս կհանվեն նախորդ 2 տարբերակները, ինչն էլ մեծ հիասթափություն է առաջացրել մարդկանց մոտ: Կատարված հարցումներից պարզվել է, որ շատ մարդիկ ամեն ինչ կանեն, որպեսզի գնեն նոր iPad 3-ը, իսկ ոմանք էլ դժգոհում են, քանի որ նախորդ 2 տարբերակներն էլ իրենց լիովին բավականացնում էին: Իսկ այժմ ձեզ եմ ներկայացնում նոր iPad -ի մասին պատմող բացառիկ տեսանյութը:
iPad-ի մասին պատմող բացառիկ տեսանյութ:
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Հակոբ Պարսամյան
20:39, 30.05.2013
14019 | 0
23:01, 27.05.2013
18447 | 0
11:28, 19.05.2013
8094 | 0
21:02, 16.05.2013
13949 | 0
21:14, 14.05.2013
8198 | 0
21:07, 14.05.2013
2959 | 1
11:12, 11.05.2013
14237 | 0
yukarı