MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +7 °C ... +19 °C Yarın:+21 °C
Հերթական փառատոնը Երևանում, այս անգամ` քաղցրավենիքի:
01:54, 17.06.2018
3625 | 0
Այսօր հունիսի 16-ին Երևանում հերթական` արդեն ավանդույթ դարձած փառատոններից մեկն էր: Այս անգամ փառատոնը նվիրված էր քաղցրավենիքներին: Այն կազմակերպավ էր հյուսիսային պողոտայում: Պողոտան լեցուն էր երեխաներով, որոնք արագ փորձում էին համտեսել բոլոր քաղցր կոնֆետները: Պողոտայում դրված էին տաղավարներ, որտեղ վաճառվում էին տարբեր մարդկանց կողմից ցուցադրվող քաղցրավենիքներ, կոնֆետներ, քաղցր և գունավոր բամբակներ:
Փառատոնին ներկա գտնվող երեխաներից մեկի` Էմիլիի մայրկը մեծ ոգևորվածությամբ էր լցված:
-Ես շատ ուրախ եմ, որ մեզ մոտ հատկապես վերջին տարիներին հաճախ են կազմակերպվում նման միջոցառումներ, և ես մեծ սիրով իմ փոքրիկի հետ ներկա եմ գտնվում, և աշխատում եմ բաց չթողնել և ոչ մեկը: Կարծում եմ, որ նման միջոցառումները պարտադիր են, որովհետեև թե' փոքրիկները, և թե' մեծերը մեծ բավարարվածություն են ստանում, քիչ թե շատ կտրվելով առօրյա հոգսերից:
Միջոցառման տաղավարներից մեկի վաճառողն ասաց, որ առաջին անգամ է մասնակցում նման փառատոնի, բայց վստահ է, որ այն շարունակական կլինի:
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Mery Manukyan
yukarı