MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +29 °C Yarın:+28 °C
ՆԻԿՈԼԸ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐԱ ՆԱԽԱԳԻԾ
13:25, 28.06.2018
3534 | 0

Լիբերալ - արևմտականները Նիկոլ ընտրելուց համոզված էին, որ Նիկոլը պետքա թիկունք դարձներ Ռուսաստանին ու որ Նիկոլով պտի սկսվեր Հայաստանի ըսենց կոչված ինքնիշխանությունը: Մի կողմ դնենք էն, որ լիբերալ - արևմտականի համար իքնիշխանությունը չափվումա հայ - ռուսական ստրատեգիական ու կենսական նշանակության հարաբերությունների խզմամբ՝ անտեսելով Արևմուտքը ներկայացնող երկրների հետ Հայաստանի կառուցած հարաբերութունների ստրկացուցիչ իրողությունը: Լիբերալ - արևմտականի հակառուսական զգացմունքները վաղուց գիդենք: Եթե մի մողես էլ առաջադրվի որպես Հայաստանի ղեկավար ու էդ մողեսի ակնհայտ հակառուսական տրամադրությունների մասին իմանան լիբերալ - արևմտականները, ապա վերջիններս կուրորեն կքվեարկեն էդ մողեսի ղեկավարության օգտին: Նման մողեսի գալստյանը արևմտականները պտի սպասեն ճիշտ ընենց, ոնց որ սպասում են ուժեղ հավատացյալները Քրիստոսի երկրորդ գալուստին: Թող իրանք ամբողջ ուժով սպասեն ու հավատան:

Էսօրվա դրությամբ Նիկոլը ժամանակավոր կառավարության նույնչափ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ վարչապետնա: Էդ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԻ հետ հանդիպումա Վ. Պուտինը: Կասկածողներ պետքա որ չլնեն, որ Վ.Պուտինը հանդիսանումա լուրջ պետության լուրջ ղեկավարը ու ընդեղի լիբերալ - արևմտականների նեղ, սահմանափակ մասսային հանած, ներկայացնումա ռուս հասարակության մեծ մասի վստահությունը: Ըլնելով էդպիսին, Պուտինը հանդիպումա Նիկոլի հետ, ով հանդիսանումա Հայաստանի ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ղեկավարը: Եթե Ռուսաստանը լուրջ երկիր չհանդիսանար, ապա լրիվ նորմալ կընկալվեր էդ հանգամանքը: Բայց քանի որ Ռուսաստանը լուրջ երկիրա ու նույնչափ իրա կարգավիճակով լուրջա նաև էդ պետությունը ներկայացնող Վ. Պուտինը, ապա ստիպված մնումա եզրակացնենք, որ Նիկոլի նման տեսակ անկայուն կարգավիճակին լրջությունա հաղորդում Պուտինը ու նրա հետ միասին նաև՝ ԱՄՊ - ն ու մնացածը: Էդ մնացածին միավորումա նախ և առաջ ղարաբաղյան կոնֆլիկտը, ովքեր իրանց բաժին մասնակցությունը ունեն ըսենց կոչված ՝՝կարգավորման՝՝ հարցում: Այլ կերպ չէր էլ կարա ըլներ:

Եթե Սերժը չէր ուզում ղարաբաղյան կարգավորման հարցում որևէ ստորագրություն թողնել ինչ որ տեսակ թղթի տակ ու դրա համար էր կազմակերպել իրա՝ իշխանությունը թատերական ձևով Նիկոլին փոխանցելու ողջ արարողակարգը, ապա էդ մասին հնարավոր չէր չինֆորմացնել՝ տեղյակ չպահել Ռուսաստանին, ԱՄՊ- ին ու այլոց, ովքեր Հայաստանի հետ ունեն կոնկրետ լուծում պահանջող հարցեր: Հետևաբար, մեծ սխալ կլնի ուղղակի հայտարարել, որ Նիկոլը Ռուսաստանի նախագիծնա: Էս տրամաբանության մեջ Նիկոլը բոլորի համարա նախագիծ հանդիսանում: Հայաստանը ըսենց թե ընենց իրա աշխարհագրությունը չի փոխել՝ իրա մեջ առկա կոնֆլիկտներով, որդեղ Ռուսաստանը ու ԱՄՊ - ն իրանց դերակատարումները ու նպատակները ունեն: Եթե Ռուսաստանը վստահ չլներ, որ Նիկոլը պտի վերընտրվի որպես ՀԻՄՆԱԿԱՆ վարչապետ, ապա որպես լուրջ երկիր ներկայացնող նախագահ նրա հետ հանդիպում չէր կազմակերպի: Ռուսաստանը կասեր. դուք հլը չեք պարզել ձեր մեջ ովա հիմնականը, ով՝ ժամանակավորը: Գնացեք պարզեք, նոր էկեք խոսալու, քանի որ Ռուսաստանը աշխարհաքաղաքական առումով չափից դուրս լուրջ պետությունա, որ ամեն մի ինքնակոչի հետ պետական հանդիպում կազմակերպի:

Նման հայտարարություն չէղավ:

Հայաստանի ղեկավարության գլուխ չի կարա գա ցանկացած անձ, անգամ՝ մողես: Չի կարա՝ պայմանավորված ներքին ու արտաքին իրար հետ կապված քաղաքական հանգամանքներով: Էդ ուղղակի՝ բացառվումա, քանի որ իշխանությունը մի մեշոկ կարտոլ չի, որ մեկից հանձնվի մյուսին հենց ընենց տեղը՝ առանց աշխարհաքաղաքական ու ներքաղաքական իրողությունների հաշվառման, վերջին դեպքում՝ սեփական թիկունքի ապահովագրությամբ, ինչն էլ որ արեց Սերժը:

Ուրեմն ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ կառավարությունը ներկայացնող նույնչափ ժամանակավոր վարչապետի հետ Պուտինի հանդիպումը լրիվ տեղավորվումա օրինաչափի մեջ: Մնումա ավանսի կարգով եզրակացնել, որ առաջիկայում կայանալիք ընտրությունների ժամանակ Նիկոլը պտի ընտրվի որպես Հայաստանի հիմնական վարչապետ: Նիկոլը էդ մասին վաղուց մի հեռավոր ակնարկ արել էր՝ դեռևս իրա միտինգների ժամանակ՝ արգելելով կասկածել որևէ մեկին մոտ ապագայում անցկացվելիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրինականության մասին: Նիկոլի հեռավոր ակնարկը իրա նշանակությամբ արտաքին հարաբերությունների հետ կապված ներքին հարցա: Դրանով ապահովագրվումա Նիկոլը արտաքին աշխարհի հետ ունեցած հարաբերություններում: Մենք տեսանք, թե ոնց Սերժը իրա իրավաբանական կոնկրետ նշանակության քայլերով ապահովագրեց իրա թիկունքը: Նիկոլը էս հարցում բացառություն չի կարա ըլնի: Ամեն իշխանավոր էլ ուզումա ապահով ապրի ու կառավարի: Էս տեսանկյունից մնումա եզրակացնել նաև, որ առաջիկայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման արագությունը կապվածա ոչ միայն ներքաղաքական, այլև՝ արտաքին քաղաքական հանգամանքների հետ:



Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ



Շվեդիա, Էնշոփինգ



28.06.2018

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Stepan Abrahamyan
10:01, 16.09.2018
4918 | 0
21:17, 02.09.2018
5123 | 0
02:00, 31.08.2018
4886 | 0
14:05, 29.08.2018
5402 | 0
12:09, 28.08.2018
5146 | 0
12:06, 28.08.2018
5173 | 0
11:35, 17.08.2018
5489 | 0
yukarı