- Ո՞վ է քեզ ասել, որ աշխարհիս երեսին չկա անկեղծ, հավատարիմ, հավերժական սեր:
- Ես ու դու միշտ տարբեր լեզուներով ենք խոսել, սակայն այն ամենը, ինչի մասին խոսել ենք, դրանից չի իմաստափոխվել:
- Դժբախտ մարդը դաժան է ու շատ կոպիտ, և դա գալիս է նրանից, որ բարի մարդիկ այլանդակել են նրան:
- Երբեմն մարդուն կործանելու համար պետք է թույլ տաս, որ նա տնօրինի իր սեփական ճակատագիրը:
- Ճշմարտությունը իշխելու է աշխարհիս երեսին, քանի որ աշխարհը հենց այդ սկզբունքով է կառուցված:
- Զգո՛ւյշ եղեք ձեր ցանկությունների հետ, քանի որ վերջիններս իրականանալու հատկություն ունեն:
- Հասկացեք, որ լեզուն գուցե կարողանա թաքցնի ճշմարտությունը, բայց աչքերը, աչքերը՝ երբեք:
- Մարդիկ մահանում են, բայց սա խնդրի միայն կեսն է: Ավելի վատ է, երբ մարդիկ կարող ենհանկարծամահ լինել:
- Մարդուն դատում եք հանդերձանքով: Այդպես մի՛ արեք, քանի որ գուցե շատ մեծ սխալ գործեք:
- Սիրող մարդը պետք է կիսի իր սիրելիի ճակատագիրը:
- Չկան չար մարդիկ, կան դժբախտ մարդիկ:
- Ինչ էլ որ հոռետես մարդիկ ասեն, մեկ է՝ աշխարհը հրաշալի է, իսկ լուսնի լույսի ներքո՝ ուղղակի անկրկնելի:
- Թո՛ւյլ տուր քեզ մի հեքիաթ պատմեմ: Մի կին էր ապրում աշխարհում, երեխաներ չուներ, երջանիկ էլ չէր: Սկզբից նա երկար լաց եղավ, հետո՝ չարացավ:
- Ամենասարսափելի զայրույթը անզորությունից է ծնվում:
- -Վախկոտությունը մարդկային ամենասարսափելի թերուններից մեկն է:
-Թույլ տվեք չհամաձայնվել ձեզ հետ. վախկոտությունը մարդկային ամենամեծ թերությունն է: - Իմ ողբերգությունը կայանում է նրանում, որ ես ապրում մի մարդու հետ, ում հանդեպ ոչ մի զգացմունք չունեմ, սակայն միևնույն ժամանակ կարծում եմ, որ նրա կյանքը փչացնելը շատ մեծ սխալ կլինի:
- Երբեք ոչինչ չխնդրեք, լսո՞ւմ եք, երբեք և ոչինչ: Հատկապես այն մարդկանցից, ովքեր ձեզնից ավելի ուժեղ են: Նրանք ինքները կառաջարկեն և կտան:
- Ինչ-որ չարիք կա բոլոր այն տղամարդկանց մեջ, ովքեր չեն սիրում գինի խմել, խաղեր խաղալ, կանանց, չեն սիրում սեղանի շուրջ խոսակցություններ վարել: Այդ տեսակ մարդիկ կամ հիվանդ են, կամ էլ ատում են շրջապատի մարդկանց, սակայն հմտորեն թաքցնում են դա:
- Ես ձեզ խնդրում եմ՝ մի վիրավորեք ինձ: Դուք իսկապես կարծո՞ւմ եք, որ ես ինձ թույլ կտայի կնոջը օղի առաջարկել. սա մաքուր սպիրտ է:
- Ճշմարտությունն ասելը միշտ էլ հեշտ է և հաճելի:
- -Դոստոևսկին մահացել է:
-Ես, դեմ եմ՝ Դոստոևսկին անմահ է: - Երբեք ոչ մի բանից չվախենա՛ք. դա անիմաստ է:
- Թեորեմներն էլ հիմնվում են մեկը մյուսի վրա, և եթե թեորեմների մեջ կա մեկը, համաձայն որի յուրաքանչյուր մարդ ստանում է այն, ինչին հավատում է, ուրեմն թող այդպես լինի:
|