ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Վարպետը և Մարգարիտան» ասում է…
13:38, 20.07.2018
3417 | 0
  • Ո՞վ է քեզ ասել, որ աշխարհիս երեսին չկա անկեղծ, հավատարիմ, հավերժական սեր:

  • Ես ու դու միշտ տարբեր լեզուներով ենք խոսել, սակայն այն ամենը, ինչի մասին խոսել ենք, դրանից չի իմաստափոխվել:

  • Դժբախտ մարդը դաժան է ու շատ կոպիտ, և դա գալիս է նրանից, որ բարի մարդիկ այլանդակել են նրան:

  • Երբեմն մարդուն կործանելու համար պետք է թույլ տաս, որ նա տնօրինի իր սեփական ճակատագիրը:

  • Ճշմարտությունը իշխելու է աշխարհիս երեսին, քանի որ աշխարհը հենց այդ սկզբունքով է կառուցված:

  • Զգո՛ւյշ եղեք ձեր ցանկությունների հետ, քանի որ վերջիններս իրականանալու հատկություն ունեն:

  • Հասկացեք, որ լեզուն գուցե կարողանա թաքցնի ճշմարտությունը, բայց աչքերը, աչքերը՝ երբեք:

  • Մարդիկ մահանում են, բայց սա խնդրի միայն կեսն է: Ավելի վատ է, երբ մարդիկ կարող ենհանկարծամահ լինել:

  • Մարդուն դատում եք հանդերձանքով: Այդպես մի՛ արեք, քանի որ գուցե շատ մեծ սխալ գործեք:

  • Սիրող մարդը պետք է կիսի իր սիրելիի ճակատագիրը:

  • Չկան չար մարդիկ, կան դժբախտ մարդիկ:

  • Ինչ էլ որ հոռետես մարդիկ ասեն, մեկ է՝ աշխարհը հրաշալի է, իսկ լուսնի լույսի ներքո՝ ուղղակի անկրկնելի:

  • Թո՛ւյլ տուր քեզ մի հեքիաթ պատմեմ: Մի կին էր ապրում աշխարհում, երեխաներ չուներ, երջանիկ էլ չէր: Սկզբից նա երկար լաց եղավ, հետո՝ չարացավ:

  • Ամենասարսափելի զայրույթը անզորությունից է ծնվում:

  • -Վախկոտությունը մարդկային ամենասարսափելի թերուններից մեկն է:
    -Թույլ տվեք չհամաձայնվել ձեզ հետ. վախկոտությունը մարդկային ամենամեծ թերությունն է:

  • Իմ ողբերգությունը կայանում է նրանում, որ ես ապրում մի մարդու հետ, ում հանդեպ ոչ մի զգացմունք չունեմ, սակայն միևնույն ժամանակ կարծում եմ, որ նրա կյանքը փչացնելը շատ մեծ սխալ կլինի:

  • Երբեք ոչինչ չխնդրեք, լսո՞ւմ եք, երբեք և ոչինչ: Հատկապես այն մարդկանցից, ովքեր ձեզնից ավելի ուժեղ են: Նրանք ինքները կառաջարկեն և կտան:

  • Ինչ-որ չարիք կա բոլոր այն տղամարդկանց մեջ, ովքեր չեն սիրում գինի խմել, խաղեր խաղալ, կանանց, չեն սիրում սեղանի շուրջ խոսակցություններ վարել: Այդ տեսակ մարդիկ կամ հիվանդ են, կամ էլ ատում են շրջապատի մարդկանց, սակայն հմտորեն թաքցնում են դա:

  • Ես ձեզ խնդրում եմ՝ մի վիրավորեք ինձ: Դուք իսկապես կարծո՞ւմ եք, որ ես ինձ թույլ կտայի կնոջը օղի առաջարկել. սա մաքուր սպիրտ է:

  • Ճշմարտությունն ասելը միշտ էլ հեշտ է և հաճելի:

  • -Դոստոևսկին մահացել է:
    -Ես, դեմ եմ՝ Դոստոևսկին անմահ է:

  • Երբեք ոչ մի բանից չվախենա՛ք. դա անիմաստ է:

  • Թեորեմներն էլ հիմնվում են մեկը մյուսի վրա, և եթե թեորեմների մեջ կա մեկը, համաձայն որի յուրաքանչյուր մարդ ստանում է այն, ինչին հավատում է, ուրեմն թող այդպես լինի:
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նանե Բեջանյան
դեպի վեր